Ալիևը ճանապարհել է Մինսկի խմբին՝ շեշտելով, որ նրանց չէր հրավիրել
«Ասեք տեսախցիկների առաջ, եթե ասելիք ունեք...»: Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անօգուտ է համարում, բայց չի խանգարել , որ նրանք Բաքու այցելեն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու, և եթե նրանք ասելիք չունեն, կարող են հեռանալ: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Բաքու գալը ձեր գաղափարն էր։ Ես սա կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առջև. ես Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, դեմ չեղա։ Գուցե նրանք ինչ-որ բան ունեն ասելու։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առջև, ասացեք, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ», - Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
Ըստ Ալիևի՝ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործում, չնայած որ 28 տարի շարունակ ունեցել է այդ մանդատը։
«Թեև Մինսկի խումբը հանդես էր գալիս գաղափարներով և աշխատում էր ստեղծագործաբար գործել, դա ոչ մի արդյունք չտվեց», - ասել է Ալիևը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը պաշտոնական այցով Բաքու էին մեկնել այսօր։ Վաղը` դեկտեմբերի 13-ին նրանք Երևան կժամանեն։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է