Արամ Գաբրելյանով. Փաշինյանը փորձում է գտնել երկիր, որտեղ կարող է թաքնվել
Ժողովրդի վրեժից դեռ ոչ ոք չի փախչել, եւ Փաշինյանն ու նրա շրջապատը բացառություն չեն: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:
Նա Փաշինյանի հրաժարականի ձգձգման երկու պատճառ է նշել:
Առաջինը, նրա խոսքով, խոստումն է, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ փորձում է իրականացնել:
Երկրորդը, ըստ Գաբրելյանովի, անվտանգ հեռացման սակարկման փորձն է:
«Նա փորձում է սակարկել անվտանգ հեռացումը: Հասկանալի է, որ նա փորձում է գտնել երկիր, որտեղ կարող է թաքնվել…Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ դա նրա համար անօգուտ է: Նրան արդեն ոչինչ չի փրկի»,-ասել է Գաբրելյանովը:
Նա հիշեցրել է «Նեմեսիս» գործողության մասին, որի մասնակիցներն առաջին հերթին սպանել են ոչ թե թուրքերին, այլ հայ դավաճաններին:
«Ժողովրդի վրեժից դեռ ոչ ոք չի փախչել, եւ Փաշինյանն ու նրա շրջապատը բացառություն չեն: Փաշինյանին ոչինչ չի փրկի: Դա բացառված է»,-նշել է Գաբրելյանովը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ էլ լինի, Փաշինյանը ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես դավաճան…Եվ ցանկացած դեպքում նա չի ապրի, ես չեմ սպառնում, ես ահաբեկիչ չեմ, բայց ցանկացած դեպքում նա չի ապրի…Նա հիանալի հասկանում է, որ չի ապրի…այսօր, վաղը, 5 տարի կամ 10 տարի անց նա չի ապրի: Եվ նրա ամբողջ ցեղը անիծված կլինի մինչեւ կյանքի վերջ»,-հավելել է նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար