Դուք էլ ե՞ք ձեզ պարտված զգում, դուք էլ եք պատրաստ ծնկի գալ ադրբեջանցիների առջև
Այսօր առավոտյան «Իմ Ձայնը» նախագծի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը.
Անհատական ձայնը շատ կարևոր է
Երկու օր առաջ ձեր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես...
Հայտարարությունից հետո երկու օր շարունակ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները լուռ են։
Դուք կիսու՞մ ենք նրա կարծիքը, որ մեր ազգը պարտվել է թե հոգեպես, թե բարոյապես։ Դուք հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում, դու՞ք հասկանում եք, որ նման բան ուղղակի չի կարելի ասել՝ մանավանդ ԱԺ ամբիոնից։ Դուք հասկանում եք, որ դա ամենամեծ նվերն է Ադրբեջանին։ Դուք կիսում եք ձեր թիմակցի կարծիքը։
Ձեր լուռ համաձայնությամբ ստորագրվեց Հայաստանի կապիտուլյացիան։ Ձեր լուռ համաձայնությամբ ժամանակին չկանգնեցվեց պատերազմը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր։ Ձեր լռությամբ բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ գերության մեջ։
Այժմ ձեր լուռ համաձայնությամբ ձեր գործընկերը հայտարարում է հաղթող կողմի հետ պարտվողի կարգավիճակում երկխոսելու անհրաժեշտության մասին։ Եվ չկա ձեզանից որևէ մեկի արձագանքը։
Ի՞նչ է նշանակում ձեր լռությունը։ Արդյո՞ք, կիսում եք ձեր գործընկերոջ՝ վաղվա քրեական գործի հիմք հանդիսացող հայտարարությունը։ Դուք էլ ե՞ք ձեզ բարոյապես և հոգեպես պարտված զգում։ Դուք էլ եք պատրաստ ծնկի գալ ադրբեջանցիների առջև։ Թե՞ սա ձեր իշխանության հավաքական քաղաքականությունն է։
Եթե չեք կիսում ձեր գործընկերոջ տեսակետը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի, պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։
«Իմ Ձայնը» նախագիծ

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում