Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը կոչ էր անում ինչ–որ մեկի հետ «չշշկռել» գերագույն հրամանատարին. Արփինե Հովհաննիսյան

Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ սեփական խայտառակ ձախողումների մեջ մարդկանց մեղադրելուց բացի այլ բանի ունակ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերում արված հայտարարությանը, թե նախկին իշխանություններն են ձախողել դիվանագիտությունը, իսկ իր իշխանությունը նախկինների ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն է ձախողել։

«Նա հերթական անգամ անամոթաբար ստում է, քանի որ նախկին իշխանություններին մեղադրելով պետք է ցույց տա գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ եղել են նման խայտառակ ձևակերպումներ, որտեղ եղել է Շուշիի, Հադրութի հանձնման վերաբերյալ դրույթ, որտեղ եղել է Սյունիքի մարզում բազմաթիվ տարածքների հանձնման, Սոթքի՝ Հայաստանի տարածքի հատվածից հանձնման կամ Սյունիքով անցնող միջանցքի մասին որևէ դրույթ: Նա լավ կանի ցույց տա, բավական է ուղղակի մեղադրել, ընդ որում՝ եթե նույնիսկ իրեն թողած լինեինք ինչ–որ վատ փաստաթուղթ, որն այդպես չի, որտեղ ինքը երկուսուկես տարում ձախողել էր դրա շտկումը և որը հանգեցրել է նման ողբերգության, դա նշանակում էր, որ ինքը պետք է հեռանա՝ լուռ, գլխիկոր, հասկանալով, որ ինքը հայ ժողովրդի առաջ մեծ մեղք է գործել՝ անկախ նրանից՝ մարդիկ դա այս պահին գիտակցում, ընդունում են, թե ոչ, իր կողքն են, թե ոչ։ Փաստը մնում է փաստ, որ նա ծախել է մեր հայրենիքը անգրագիտության, ապիկարության, անհավասակշիռ վարքի պատճառով և նաև տարրական կանոնները չիմանալու պատճառով»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Վարչապետն այսօր մի ուշագրավ հայտարարություն էր արել, թե մարտերում ձախողումների համար պատասխանատվությունը դնում են իր վրա, և նշել էր, թե «վարչապետը մա՞րտ է ղեկավարել, միանձնյա որոշո՞ւմ է կայացրել»։ Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությամբ Փաշինյանը փորձեց պարտության պատասխանատվությունը դնել Զինված ուժերի վրա։

«Նա և Արցախի նախագահի նախկին սիմվոլ Արայիկ Հարությունյանը բանակին, զինվորին մեղադրելուց բացի ոչինչ չեն անում։ Փաշինյանը բոլորի վրա մեղքը կբարդի, բայց իր վրա պատասխանատվություն չի վերցնի։ Հարգելի պարոն Փաշինյան, ախր Դուք գերագույն գլխավոր հրամանատար եք, որին ինչ–որ մեկի հետ չշշկռելու կոչ էր անում ձեր ԱԺ–ի նախագահը, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը երկու ֆունկցիա ունի՝ ինքը պիտի մոբիլիզացներ ամբողջ պետության ռեսուրսը, իսկ ինքը մարդկանց թողեց կամավորների հույսին, 18 տարեկան երեխաներին տարավ ԱԹՍ–ների տակ սպանեց, քաջ գիտակցելով՝ ինչ պատերազմ է սա, երկրորդ գործառույթը, որը նա ձախողել է՝ այն է, որ պատերազմը չկանգնեցրեց ՝ գիտակցելով, թե Հայաստանը ինչ քաղաքական, դիվանագիտական, սոցիալական, ռազմական և բոլոր ոլորտներում ինչ ռեսուրսներ ունի, հետևաբար ոչ մի կերպ չի ստացվի իր ուսերից մեղքը բարդել ինչ–որ մեկի վրա վրա։ Մարդ պետք է տղամարդկություն ունենա՝ իր սխալների պատասխանատվությունն իր վրա վերցնելու համար»,– նշեց նա։

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարեց, որ իրենց վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այդ թեկնածությունը շատ քննադատվեց։ Արդարադատության նախկին նախարարը Վազգեն Մանուկյանի թեկնածությանը կողմ է, շեշտում է՝ պատերազմը չի ավարտվել, մենք այսօր անվտանգության խնդիր ունենք, թուրքը Հայաստանում է, իսկ նա կարող է անվտանգություն ապահովել։

«Փաշինյան Նիկոլը ամենամեծ վատությունը որ արել է՝ մեզ բաժանելն է սևերի ու սպիտակների, ներկա ու նախկինների , թալանչիների և ոչ թալանչիների միջև, ընդ որում՝ ամենանախկինն ինքն էր։ Հիմա մեզ պետք է մարդ, ով ունի պետական կառավարման համակարգի մասին պատկերացում, փորձառություն, ով կարող է այս պահին բանակցել, որովհետև եթե մի անգամ թուրքի առաջ ծնկի ես եկել, երկրորդ անգամ ծնկի իջնելն անխուսափելի է։ Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը իր ամբողջ կենսագրության ընթացքում ցույց է տվել, որ ինքը սուր եզրերը հարթող է և ոչ թե բոլորին իրար հետ թշնամացնող։ Այս պահի դրությամբ ճիշտ թեկնածություն է, մի անգամ ժողովուրդն անմնացորդ սիրեց մեկին և մենք տեսանք, թե էդ սիրո արդյունքում ինչ եղավ»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում քաղաքական ուժերը միաձայն են, բայց վարչապետի թեկնածուի հարցում՝ ոչ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ ԼՀԿ–ն կտեսնի՝ ժողովուրդը փողոցում հավաքվել է ոչ թե Էդմոն Մարուքյանի համար, այլ Նիկոլ Փաշինյանի հեռանալու և կոնկրետ թեկնածուի համար։

«Հուսով եմ, որ կգա այն գիտակցումը , երբ նրանք պետք է միավորվեն, որովհետև չեմ կարծում, որ սա այն պահն է որտեղ պետք է փորձես երկու կողմերից յուրաքանչյուրին էլ թանկ ներկայացնես քեզ, որովհետև եթե «Իմ քայլը» կարողանա պահպանել Նիկոլ Փաշինյանին, ապա կպահպանի նրան, բայց, եթե ստիպված լինի ընտրել այլ վարչապետ ու ընտրի էդմոն Մարուքյանին, դա նշանակում է, որ ինչ–որ առումով Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հավասար հարթության վրա են իմքայլականների համար։ Երբ իրենք հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, հույս ունեմ, որ դա ոչ թե երրորդ ճանապարհ է դեպի Էդմոն Մարուքյանի վարչապետություն՝ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ, այլ ընդամենը Էդմոն Մարուքյան քաղաքական գործչի կարևորության ընդգծում է և ոչ ամենևին համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ»,– ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ եթե ոստիկանությունը, իրավապահ մարմինները ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին, ապա արյունը անխուսափելի կլինի։

«Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի ցասումն ավելի ու ավելի է մեծանում, նա չի թողնում, որ երկիրը խաղաղվի, և երկիրը խաղաղ չի լինելու, քանի դեռ ինքը չի գնացել, հետևաբար մարդիկ հասկանում են, ինչպես օրինակ՝ Արմեն Սարգսյանը վերջերս ոստիկանությանը կոչ էր անում զերծ մնալ սադրիչ և բռնությանն ուղղված գործողություններից։ Կարծում եմ՝ ոստիկանությունը կկանգնի ժողովրդի կողքին՝ իր հայրենիքի համար և բռնություն չի լինի և Նիկոլ Փաշինյանը կհեռանա իր կամքին հակառակ, ինչը ներառում է նաև անցնցում հեռացում»։