Այսօրվա դրությամբ Հադրութի տարածքում հրաձգություն է տեղի ունենում. Վահե Էնֆիաջյան
Շատ էր խոսվում այն մասին, թե ով է լինելու վարչապետի այն թեկնածուն, որը պետք է ընկալելի, ընդունելի լինի, կոմպրոմիսային լինի, մարդ, որը փորձառություն ունի, որը այս կարճ ժամանակահատվածում պետք է քայլեր ձեռնարկի, որից հետո պետք է ընտրություններ լինեն եւ ժողովուրդն է որոշելու, թե որ քաղաքական ուժին կվստահի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրաժարակում ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետի թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին:
«Ըստ մեզ պետք է կազմվի պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած կառավարություն: Ընդ որում, կարծում ենք, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի համար շատ պատասխանատու եւ բարդ շրջան է լինելու. րովհետեւ ոլորտներում ճգնաժամային վիճակ է»:
Դիտարկմանը, որ խորհրդարանական մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, Էնֆիաջյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ծրագրերն ունի եւ իր գործունեության քաղաքականությունն է մշակում: Ես հարգանքով եմ վերաբերվում նրանց մոտեցմանը: Բոլոր գործընթացները առաջիկայում կերեւան՝ ով ինչքան հնարավորություններ ու շանսեր ունի»:
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ԲՀԿ-ական պտգմավորն ասաց. «Մենք այսօր պատերազմի հետեւանքներ ունենք, ուննենք անհայտ կորածներ, գերեվարված զինծառայողներ: Հենց այսօրվա դրությամբ էլ Հադրութի տարածքում հրաձգություն է տեղի ունենում, շրջափակման մեջ գտնվողն մարդիկ են հայտնվում, քաղաքացիական անձինք են հայտնվում թիկունքում կամ պատանդին կարգավիճակում, սահմանագծի հետ կապված աշխատանքներ են տարվում: Սրանք զուգահեռաբար պետք է իրականացվեն, որ կարողանանք հասնել մի կետի, որ քաղաքական ընտրությունները տեղի ունենան»:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո