Քոչարյանը կարևորեց խաղաղ և անվտանգ իշխանափոխությունը
Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։
Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։
Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին և «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձևակերպեց նրանց համար շատ կարևոր՝ անվտանգության և հումանիտար միջանցքի կարևորությունը։
Ես դիմում եմ իշխող խմբակցության գործընկերներին. հանգիստ հեռացեք, ունեք խաղաղ և անցնցում հեռանալու հնարավորություն։ Հանուն Հայաստանի՝ «Քայլ արա՝ դուրս արի Իմ քայլից»։
Ձեզ խաբում են, թե խմբակցությունից դուրս գալը դավաճանություն է, Ձեզ խաբում են, թե դուրս գալը ձեզ համար վտանգավոր է։
Հարգելի գործընկերներ, թույլ մի´ տվեք, որ Նիկոլը ձեզ խաբի, թույլ մի´ տվեք, որ ձեր միջոցով երկիրը ապակայունացվի, և Նիկոլը լուծի բացառապես իր անձնական հարցերը ձեր հաշվին։
Ուղղակի դուրս եկեք պարտվածի խմբակցությունից և շարունակեք թե´ ձեր խաղաղ կյանքը, թե´ ձեր խաղաղ աշխատանքային գործունեությունը։ «Քայլ արա՝ դուրս արի իմ քայլից»։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ և արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա։ Բացեք ձեր աչքերը. Նիկոլն արդեն չկա։ Չի կարող Նիկոլի պատճառով Շուշին ու Հադրութը չլինեն, բայց նա լինի իշխանության։
Չեմ բացառում, որ նրա պլաններում ձեր միջոցով երկիրը ցնցումների տանելն է։ Թույլ մի´ տվեք դա անի։ Մեկ անգամ ևս լսեք Քոչարյանի հարցազրույցի՝ ձեզ վերաբերող հատվածը։ Նիկոլին ճանաչելով՝ դուք պիտի որ իմանաք, որ նա կարող է վերջում պարզապես օգտվել առաջարկված նեղ միջանցքից՝ ձեզ բոլորիդ դրսում թողնելով։
Հ.Գ. Ալիևի ստորացումներին որևէ կերպ չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և մտածել է ինչ և ինչպես պատասխանել Քոչարյանին։
Հ.Գ.Գ. Փաշինյանն իր խոսքում փորձում է համոզել, 1994-ից եղել են դիվանագիտական ձախողումներ։ Փաստորեն Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ դիվանագիտական ձախողումը կամ ձեռքբերումը պատերազմով է որոշվում։ Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ իր դիվանագիտական ձախողումների հետևանքն է պատերազմը, հազարավոր զոհերն ու անհետ կորածները։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում