«ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը:
Վանեցյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար որպես միակ մեղավոր նշել է Նիկոլ Փաշինյանին:
«Ո՞վ է մեղավոր: Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Եվ, ցավոք, այդ մարդը մինչ հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Տեղի ունեցածը նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու, տարրական անտեղյակության, ինչպես նաև նրա հետևանք է, որ Փաշինյանը չի հասկանում, որ ինքն այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար: Նա 2,5 տարի մեր երկիրը տանում էր դեպի պատերազմ: Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործի նկատմամբ նման մոտեցումը ողբերգության կհանգեցնի: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում, որ ողբերգությունն այս մասշտաբի կլիներ: Մենք ունենք գրեթե 5000 սպանված, գրեթե 10 000 վիրավոր, ավելի քան հազար 1000 անհետ կորած: Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի ձեռնարկում անհետ կորածներին, ինչպես նաև մարտական գոտում մնացած դիակները վերադարձնելու համար»,-ասել է Վանեցյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանում այսօր ղեկավարություն չկա:
«Նախ, Հայաստանի հանրապետությունը պարզապես ղեկավար չունի: Երկրոդ, այն մարդը, որը ստորագրել է կապիտուլյացիայի ամոթալի ակտը, բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմին»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ դա ասում է մեծ դառնությամբ:
Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, բացի իրենից, պատասխանատվություն չի ստանձնում:
«Հայաստանում կա մեկ մեծ խնդիր, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել շատ հարցեր, որոնք առկա են մեր երկրում»,-նշել է Վանեցյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան