Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան
Եթե չաղաղակենք, մենք կկորցնենք գերի ընկած տղաներին, և զոհված զինծառայողների դիերը պետք է հասնեն իրենց հարազատներին: Այս մասին այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիայի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
«Ունենք շատ ու շատ գերիներ և ունենք կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամու տարածքում, պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են այդ տղաներին վերադարձնել տուն, քանի դեռ ժամանակ կա, եթե անցնի ժամանակ, արդեն ուշ կլինի: Դիմում եմ արվեստագետներին՝ դիմեք այն կոլեգաներին, որոնք գտնվում են արտերկրում, թող իրենք ևս դիմեն իրենց Կառավարությանը և ՄԻՊ-ին, Կարմիր Խաչին, բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել: Այո, ի սկզբանե սխալ է, որ հայտարարության մեջ ժամկետներ նշված չեն, թե գերիները և դիերը, երբ կվերադարձվեն: Արված է այդ ամոթալի սխալը, որն այսօր պետք է ուղղել, ընդհուպ մինչև իսկ պայման դնելով, որ կդադարեցնեմ տարածքների վերադարձի գործընթացը, մինչև չվերադարձվեն գերեվարված տղաները տուն: Գոնե աշխարհի առաջ մեր ճակատը փորձենք պարզ պահել և պահանջել, որ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը»,- նշեց նա:
Հրանտ Թոխատյանը նշեց, որ տեղեկություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության, դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ. «Նորից եմ խնդրում՝ բարձրացնենք մեր ձայնն էլ ավելի ինտենսիվ, որքան մեր բողոքը գնա միջազգային ատյաններ, այնքան մեկ վայրկյան առաջ կկարողանանք լուծել մեր տղաների գործը: Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ է որոշելու կառավարությունը, որն այժմ պարալիզացված է, կամ քաղաքական կուսակցությունները, գոնե մեկ անգամ, բոլորը միահամուռ իրար կողք կանգնեն: Մենք պետք է փորձենք մեր ձայնը դարձնել լսելի աշխարհով մեկ, եթե միանանք, ամեն իչ կստացվի»։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո