Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու
Yerkir.am-ը գրում է. «Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է եւ երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։
«Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։
Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար եւ Խեյրիմլի գյուղերը։
«Մենք հայերին ուլտիմատում չենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն իրենց հողերը։ Սակայն 4 օր առաջ (նյութը հրապարակվել է նոյեմբերի 26-ին՝ խմբ.) այդ գյուղեր են ժամանել հայկական շրջանի ներկայացուցիչները եւ ասել են, որ «ասեղի վրա նստած» բնակչությանը տրված է 10 օր ժամանակ էվակուացիայի համար։ Իհարկե, այս պահանջը հայերի կողմից դժգոհությամբ եւ բարկությամբ է դիմավորվել»,– գրում է Նեբիօղլուն։
Նեբիօղլուն վտահեցնում է, որ Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո գործը կհասնի Թովուզի շրջանի եւ Նախիջեւանի Սադարայ Քերքի (Տիգրանաշեն) գյուղերին։
Նեբիօղլուն հայտնում է, որ ակնկալում էր այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում, սակայն այդպես էլ չի ստացել։
«Հանձնվելիք 3 գյուղերը հանդիսանում են Հայաստանում Ադրբեջանի անկլավը. դրանք են՝ Սոֆուլու, Բարխուդարլը եւ Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար)», – նշում է նա։
Նշենք, որ Հայաստանի կողմից նույնպես դեռեւս պաշտոնական տեղեկություն չկա Տավուշի շրջանից թշնամուն գյուղերի հանձնման տեղեկատվության մասին եւ նշվածը դեռեւս պետք է հաստատվի պաշտոնական դեմքերի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարության ստորագրումից հետո ակտիվ շրջանառվում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը