Ասադը ԱՄՆ-ի պայքարը ԻՊ-ի գրոհայինների դեմ «անիրական» է անվանել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «անիրական» է անվանել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի պայքարը «Իսլամական պետության» դեմ Սիրիայում` հավելելով, որ ահաբեկչական խմբավորումը «ընդլայնվել է» կոալիցիայի ռազմարշավի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին Ասադը հայտարարել է բելգիացի լրագրողներին տված հարցազրույցում, որի ընթացքում նաև անդրադարձել է ԻՊ-ի գրոհայիններին ոչնչացնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումներին` կասկածի տակ առնելով դրանք:
«Այն, ինչ լսել ենք Թրամփից նրա քարոզարշավի ընթացքում և դրանից հետո ահաբեկիչների դեմ պայքարելու մասին խոստումն է, որի մասին մենք անդադար խնդրում ենք վերջին 6 տարիներն: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք սպասել: Դեռ վաղ է ինչ-որ գործնական քայլի սպասելը», - ասել է Ասադը:
Ասադը հավելել է, որ ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը առաջ է տանում ԻՊ-ի դեմ պայքարը, որը, ինչպես Թրամփն է նշել, դրական ազդեցություն կունենա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը