Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը

Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կամ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չի»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Երեկ՝ նոյեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտարարություն արվեց, սակայն քիչ անց այն հեռացվեց։ Ըստ այդ հաղորդագրության, պաշտոնապես հայտարարեցին, որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը․․․»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել։

«Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հաղորդագրության թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։

«Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտեց նա։

Ովքե՞ր են այդ վարկածը շրջանառել՝ հարցին Մուշեղ Ալավերդյանը չպատասխանեց, պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ հստակ աղբյուրը նշելու։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են, բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվն ըստ նրա՝ 2200-ն է։

«Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում, երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասաց նա։

Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից, ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է՝ «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան»։

«Ամեն դեպքում Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»,- նկատեց նա՝ ընդգծելով չգիտի, թե ում է հանձնվում։

Մուշեղ Ալավերդյանը հրաժարվեց ասել, թե ո՞ւմ է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։

«Ամեն դեպքում չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- ասաց նա, ապա հավելեց բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ո՞ւմ հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշում է․

«Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։