Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այս վերտառությամբ հոդված է հրապարակել Le Monde-ի լրագրող Պյոտր Սմոլյարը, հաղորդում է Tert.am-ը:

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը:

Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:

9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:

«Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան և Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման« տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը:

«Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից, պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված, հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,- մտածում է Սմոլյարը:

«Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր և անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման և վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը:

«Ֆրանսիան, որը մի քանի ամիս դատապարտում է Անկարայի բռնի հարձակումները տարբեր ճգնաժամային գոտիներում, չի կարող դրական գնահատել այս գաղափարը և քննարկում է հրադադարի ռեժիմը վերահսկելու այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս կարող է դրա վրա ազդել», - հարցնում է լրագրողը:

«Քարնեգի» հետազոտական կենտրոնից Թոմաս դե Վաալը կարծում է, որ անհրաժեշտ է «վերստեղծել Մինսկի խումբը՝ վերադառնալով 1990-ականներին գոյություն ունեցած համանախագահների ռոտացիայի գաղափարին: Վերլուծաբանի կարծիքով, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր աթոռից: Մտքեր կան, որ Ռուսաստանը օգտագործում է այս ձևաչափը միայն իր համաձայնությանը միջազգային լեգիտիմություն տալու համար, պարզապես կնիք դնելու համար»-նշում է Դե Վաալը: Եթե ձևաչափը պահպանվի, կարևոր է, որ այն ներառի եվրոպական երկիր կամ, գուցե, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն: Այս երկիրը պետք է հարգանք վայելի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սակայն ներկայում Բաքուն Ֆրանսիային ընկալում է որպես հայամետ ձայն, որը նրան զրկում է ազդեցության ցանկացած լծակից:

«Հայ համայնքում ընկալումն այլ է՝ չնայած Էմանուել Մակրոնը մատնանշել է Բաքվի և Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիային «անաչառության պահանջ» է ներկայացրել: Ազդեցությունը պահպանելու համար խոսք անգամ գնալ չի կարող կողմերից որևէ մեկի կողմում լինելու մասին: Տհաճ փաստարկ է հայերի համար, հատկապես Կովկասում Թուրքիայի իշխանության ամրապնդման ֆոնին, որը պատասխանատու է 1915-ի Ցեղասպանության համար, որը նա մինչ օրս հրաժարվում է ճանաչել », - ասված է հոդվածում:

«Ելիսեյան պալատի մեկ այլ մտահոգություն. տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: Այս առիթով Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի հետ: Կազմակերպության առջև խնդիր է դրված. կարճ ժամանակում ստեղծել փորձագետների առաքելություն, որոնք պետք է գույքագրեն նշանակալի մշակութային արժեքներ: Առաքելությունը կարող է մեկնել մինչ 2021 թվականը սկիզբը: Նրա աշխատանքը դժվար կլինի: Ադրբեջանը, օրինակ, մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, որ նրանք հեռացել են՝ իրենց հետ վերցնելով եկեղեցիների խաչերը և խոսում են թալանի մասին: Այնուամենայնիվ, այս գյուղացիները ցանկանում էին պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը թշնամիների վրեժխնդիր ձեռքերից»,- ամփոփում է հոդվածը Le Monde-ը: