Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի ծավալն ավելացնելու ուղղությամբ: Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի եւ Լիբիայի իրադարձությունները: Բանակցությունների ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, թե կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ՝ հրադադարի ռեժիմին հետեւելու եւ այն դիտարկելու համար, կսկսի գործել ամենամոտ ժամանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունություն ապահովելու քայլի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն, բոլոր առումներով քննարկվել է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Նրանք նաեւ ընդգծել են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային վայրերի պահպանման հետ կապված հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:
Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված որոշումների հետեւողական ու ամբողջական կատարման անհրաժեշտությունը»:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո