Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին
Քանի որ շատերը նոր են իմացել իմ՝ խմբակցությունից դուրս գալու փաստը, թեպետ գրել էի այդ մասին (երկար տեքստեր կարդալ չեք սիրում), տեղեկացնեմ, որ դեռ մայիսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն անխկին անդամ Իզաբելա Աբգարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մասին տեղյակ էր թե՜ իմ թիմը, թե քաղաքապետին էի ասել, որ խնդիրներ ունեմ: Սակայն սպասում էի, որ վաղուց արված առաջարկիս քննարկմանը ներկա լինեմ, որն էլ պիտի տեղի ունենար հոկտեմբերին:
Իմ խնդիրները կապված չէին ոչ քաղաքապետի, ոչ էլ իմ խմբակցության հետ: Շատ ավելի խորն էին:
Չէի կարծում, որ ճիշտ է, մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել:
Հեղափոխության սկզբունքներին և օրակարգին հավատարիմ եմ եղել, այդ սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում:
Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել:
Պատերազմը ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել: Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում