Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան
Չինական պարբերանշանով ոստիկանները իրականում ոստիկաններ չեն, որովհետև իսկական ոստիկանները տարբերանշաններ են ունենում, որ իմանաս՝ մարդը որ ստորաբաժանումից է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մայլանը` անդրադառնալով նրան, թե ովքեր են դեմքները չինական հագուստներով փակած «ոստիկանները»:
«Այդ «Չինական ոստիկանները որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իրենք «լևի» շորերը քաշել են իրենց վրա, որովհետև այս դավաճան իշխանության վերջին հենարանը մնացել են այդ կեղծ ոստիկանները, որոնք, ըստ իմ տեղեկությունների, ոմն օլիգարխի հավաքագրած տղերք են»,- ասաց Մալյանը և չբացառեց, որ նրանք որևէ ժամանակ աշխատած լինեն ոստիկանությունում, սակայն հիմա իրավապահ համակարգում չկան:
Նարեկ Մալյանի խոսքով` ինքը վստահ կարող է ասել, որ իրավապահ համակարգում որևէ մեկը չի սատարում այս իշխանություններին:
«Նրանք իրավապահ համակարգում որևէ աջակից չունեն, ամբողջ իրավապահ համակարգը դեմ է Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանների խմբակին»,- ասաց նա:
Նա ասաց, որ դրանք հայտնի օլիգարխի կողմից հավաքագրված մարդիկ են և սխեմա առաջարկեց, թե ինչպես կարելի է վնասազերծել նրանց:
«Այդ «ոստիկանները» բոլոր հանրահավաքների ժամանակ կան, կոչ եմ անում, 2-3 հոգանոց խմբերով մոտենալ նրանց, մեկ հոգին թող բարձրացնի դիմակը, մյուսները նկարեն դեմքերը: Դեմքները նկարում եք, դնում եք համացանց, միանգամից դառնում են «կուռկուռի ձագ»: Դուք նախաձեռողը եղեք, մի թողեք իրենք մոտենան, դուք մոտենում եք այդ «չինական ոստիկանին», մասկեն հանում եք, նկարում եք ու գցում եք ֆեյսբուք: Ես դա արել եմ, դա օգնում է: Ես դա արել եմ ու անելու եմ, այնպես չէ, որ չեմ արել, ձեզ կոչ եմ անում: Մի վախեցեք, դուք պատասխանատվության չեք ենթարկվի, քանի որ նրանք ոստիկաններ չենք: Պետք է իդենտիֆիկացնենք նրանց, որ կարողանանք պատասպանատվության ենթարկել»,- հավելեց նա:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում