17:00-ին հավաք-երթ տեղի կունենա Մատենադարանի մոտից
Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում, մերժում են այն կապիռտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին իկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում, մերժում են այն կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը եւ որը չի կարող այլեւս Հայաստանը կառավարել շատ պարզ պատճառով, որ եթե երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը եւ դրանից հետո փորձում է արդարացնել, կամ մեղավորներ փնտրել այս կամ այն անձանց, նա չի կարող եւ իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով` սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է:
«Իշխանությունը այս ամենին պատասխանում է ոչ բովանդակային ու ոչ ըստ էության հակադարձումներով` դիմելով ռեպրեսիաների: Այսօր իրավական մարմինները փորձում էին գողանալ, կամ բերման ենթարկել շարժման առաջնորդներին: Այս պահին առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ բերման ենթարկված են, բայց սա չի կոտրում մեզ, բայց սա ավելի զորեղացնում մեզ եւ արդյունքը լինելու է էլ ավելի մեծամասշտաբ գործողությունները»,-ասաց նա` նշելով, որ իրենք պարտավոր են այս պայքարը տանել:
Մինասյանը բոլորին հրավիրեց հավաք երթի վաղը 17:00-ին Մատենադարանի մոտից, եւ հույս հայտնեց, որ երթին կմասնակցեն նաեւ մարզերից:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում