Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Պարտված վարչապետը, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետը չի կարող առաջնորդել. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։

Նա լրագրողներին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 307.4-րդ հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Վանեցյանը նշեց, որ իրեն մեղադրանք չի առաջադրվել, հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Երեւի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը եւ բողոքի ձայն բարձրաձայնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ պետք է աներ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վիճակից խուսափելու համար, Վանեցյանն ասաց. «Ի սկզբանե պետք է արվեր ամեն ինչ, որ չլիներ այս պատերազմը։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ եւ ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու եք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ։ Եթե պարգեւավճարներ բաժանելու փոխարեն, ՍՈւ-30 կործանիչներ անիմաստ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին եւ գներ օդը պաշտպանող զենք-զինամթերք եւ ճիշտ կառավարեր բանակը, այլ ոչ թե կառավարեր զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործելով, մենք այսօր չէինք ունենա այս պատերազմը կամ պատրաստ կլինեինք պատերազմի»։

Նա շեշտեց, որ կար անհրաժեշտություն օդը փակելու. «Այն դեպքում երբ այդ տեղեկատվությունը կար, որ այս պատերազմը լինելու է այլ մակարդակի, մարդկային գործոնը գրեթե դեր չի խաղալու։ Ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ամբողջ տեղեկատվական բազային Նիկոլ Փաշինյանը եւ Անվտանգության խորհուրդը տեղյակ են եղել մանրամասնորեն»։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ արցախյան հիմնահարցի լուծումն անգամ ադրբեջանական կողմը երբեք չէր մտածի, որ նման լուծման կարող է հասնել. «Մնացել է ընդամենը 2 հազար քառակուսի կիլոմետր, մենք հանձնել ենք 10 հազարից ավելի տարածք։ Նման խայտառակ փաստաթուղթ նման խայտառակ իրավիճակ ուղղակի չէր կարող լինել։ «Ֆեյսբուքով» պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործով, կոնկրետ գործողություններով։ Հաշվի են առնում մասնագետների կարծիքները, հաշվի են առնում մեր ռազմական պոտենցիալը, հաշվի են առնում մեր արտաքին գորընկերների հետ հարաբերությունները։ Մենք արտաքին գրեթե բոլոր գործընկերների հետ փչացվել են մեր հարաբարերությունները»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր էր չստորագրել այս համաձայնագիրը, Վանեցյանն ասաց. «Եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որեւէ բան չստորագրեր, թողներ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, բայց որեւէ բան չստորագրեինք, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառը, Լաչինը չտայինք։ Անհնար էր Քարվաճառը վերցնելը, Լաչինի մի հատվածն էլի կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք եւ կամ ռազմական ճանապարհով կամ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը։ Սա դավաճանական ծրագիր էր, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ մի քանի հոգին ի սկզբանե որոշված իրագործել են»։

Հարցին՝ արդյոք Կառավարության փոփոխման դեպքում ինքը տեսնո՞ւմ է նոր բանակցողի, Վանեցյանն ասաց. «Նոր բանակցող, նոր պայմաններ։ Բանակցողի դերում տեսնում եմ ազգային արժեքներ կրող ցանկացած պետական գործչի, որը գործում է ի շահ՝ ՀՀ-ի եւ Արցախի»։

Անդրադառնալով այսօր հրավիրած հանրահավաքին՝ Վանեցյանն ասաց, որ այն հրավիրվեց ոչ թե քաղաքական հարցեր կամ քաղաքական օրակարգ ունենալով, այլ ունենալով մեկ հարց՝ փրկել մեր հայրենիքն ու ազգային ինքնությունը.

«Այս պայմանագիրը դավաճանական պայմանագիր է։ Այս պայմանագրով վերանալու է Արցախի պաշտպանության բանակը, վերանալու են տարիներով կառուցված պաշտպանական շերտերը։ Այս պայմանագրով Հայաստանի տրամադրության տակ մնացած տարածքներում որեւէ մարդ չի բնակվելու, մարդիկ այնտեղ չեն գնալու, որովհետեւ այդ տարածքի վրա մարդիկ չունենալով անվտանգության երաշխիքներ, չեն գնալու։ Նույն պայմանագրում նշված է, որ տարածքներ կարող են վերադառնալ փախստականները եւ ապրեն համատեղ։ Ինչ է դա նշանակում, որ հայկական կողմը չի կարողանալու ապահովել իր ազգակիցների անվտանգությունը, որովհետեւ 4 կողմը լինելու են ադրբեջանական զորքերը։ Բնակչությունը դուրս է գալու Արցախից, Ստեփանակերտից եւ այնտեղ բնակվելու են ադրբեջանցիներ, առանց կռվի, առանց պայքարելու մենք հանձնեցինք ամբողջ Արցախը։ Անգամ ամենապրիմիտիվ ֆուտբոլային խաղի ժամանակ եթե թիմերից մեկը պարտվում է խայտառակ հաշվով, գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս։ Պարտված վարչապետ, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետ չի կարող առաջնորդել, ամոթ է, թասիբ ունեցեք, գնացեք»։