Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Պարտված առաջնորդը պետք է հեռանա. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մենք ունենք ստորագրված պայմանագիրը, որ մեր բոլորի կարծիքով մի խյտառակ փաստաթուղթ է եւ այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Ոչ ոք չէր կարող սպասել, որ 40 օր մեզ կասեն, որ դուք հաղթում եք, եւ վերջում կասեն՝ չեք հաղթել, պարտվել եք: Երբ սկսվեց ագրեսիան, վարչապետը ԱԺ-ում ասաց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ պարտվել ենք: Պատերազմի առաջին օրը նա խոսում էր պարտության մասին:

Ես ասացի, որ դուք եք գլխավոր հրամանատարը, հրաման տվեք, գնան առաջ հետ վերադարձնեն դիրքերը»,-ասաց Մարուքյանը: նա հիշեցրեց, որ առաջարկել են վարչապետին, որ անվտանգության խորհրդի նիստ գումարվի, քանի որ գիտեին, որ վիճակը ծանր է, բայց այդպես էլ նիստը չկայացավ:

«Վարչապետն ինձ նամակ է գրում եւ ասում, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպենք, կհանդիպենք, կխոսենք: Ես պատասխան եմ գրում, որ եթե կայուն լիներ վիճակը, մենք հանդիպում չէինք խնդրի» Պարզվում է դրանից մի քանի ժամ հետո ստորագրվում է այս փաստաթուղթը: Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել, բոլորին խաբել են»,-ասաց Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ եւ այդ հանդիպմանը քննարկվել է ռազմական դրությունը հանելու հարցը, որ այդ նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ-ն. «Նա ինձ հորդորել է, որ մենք հիմա ռազմական դրությունյը չհանենք՝ կախված զահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել: Ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսվեն քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներ: ԳՇ պետի խնդրանքն էր, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տանք, որ ՀՀ զինված ուժերին: Չկա ինձ համար այլ մարդ վստահելի, քան ՔՇ պետը: Ես ընդունել եմ նրա առաջարկ, հորդոր, խնդրանքը: Մենք որոշում ենք ընդունել, որ Ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ-ի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո: Ես նաեւ Գագիկ Ծառուկյանին եմ այդ մասին տեղեկացրել»:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ այս 7 օրերին պետք է զգոն լինենք նեւ առաջնորդվենք միայն պետական շահով:

«Իմ տպավորությամբ այս պահին մենք գրեթե անիշխանության եզրին ենք եւ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ սա տեղի ունենա: Սա կարող է լինել մեր ազգային վերջին խայտառակությունը: Ես գլխավոր շտաբի պետին ասել եմ, որ եթե մենք 7 օր ռազմական դրությունը չենք հանում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ չպետք է լայվերով, իր խոսքով ու գործողություններով, որեւէ ձեւով խաթարի քաղաքացիական համերաշխությունը երկրում, որեւէ ձեւով մարդկանց չպետք է ուղղորդի բախումների, այլապես դա հղի է ծանր հետեւանքներով: Հույս ունեմ, որ բարձրաստիճան զինվորականը կխոսի նրա հետ եւ նա կդադարեցնի այդ տարատեսակ կոչերը, որը իմ կարծիքով կարող է տանել քաղաքացիական բախումների»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով` հաջորդ պահանջը որ եղել է ռազմական դրությունը հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարական է:

«Այն որ հայ ազգը չի կարող պարտվել, դա միանշանակ է, պարտվել է տվյալ պահի առաջնորդը: Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, եւ պարտված առաջնորդը պետք է հեռանա, թե ոնց դա էլ կքննարկենք, երբ որ ռազմական եւ անվտանգային խնդիրները լուծած կլինենք:

«Ավելին՝ Նիկոլ Փաշինանն ու «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 73 տոկոս ձայն են հավաքել: Այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ ուներ 42 հազար ք/կմ տարածք: Այդ Հայաստանն այլևս չկա, այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու նրա դրած ստորագրության արդյունքում:

Այսօրվա Հայաստանի ղեկավարը չի կարող լինել նա, ով եղել է նախորդ Հայաստանի ղեկավարը: Այստեղ երկար-բարակ քննարկելու բան չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել մտավորականության հետ եւ ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:

Մարուքյանի խոսքով` այն ինչ երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահի հետ իր ընտանիքի անդամների աչքի առաջ խստորեն դատապարտելի է եւ հորդորում ենք զերծ մնալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նման ձեւով մոտենալուց եւ զերծ մնալ ընդհանրապես պատգամավորների նկատմամբ ճնշում գործադրելուց: