Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակին
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT) աշխատանքից հեռացրել է նախօրեին համացանցում լայն տարածում ստացած «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիր պատրաստած աշխատակցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրված է հեռուստաընկերության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ընկերության խմբագիր Մեհմեդ Քարաջան ստիպված է եղել նաև ներողություն խնդրել՝ ասելով․ «Այս իմ անփույթ քայլով դժվար դրության մեջ եմ դրել իմ հեռուստաընկերությանը և դրա համար ներողություն եմ խնդրում հանրությունից»։
TRT ընկերությունը, նոյեմբերի 5-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի ուղիղ եթերով լուսաբանման ժամանակ ներկայացրել էր «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիրը, որն, ըստ էության, սխալ չի պարունակում։ Այս դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Թուրք օգտատերերն այս ամենը համարել էին հեռուստաընկերության կողմից հերթական «խայտառակություն»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը