Աբաս Արագչի․ Կարգավորման ծրագիրը կազմելիս Թեհրանը հաշվի է առել Երեւանի եւ Բաքվի նպատակները
Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին։
«Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը եւ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի լավ հարաբերությունները, ինչպես նաեւ այս տարածաշրջանի հատուկ պայմաններն ու զգայունությունը, Իրանը մշտապես լրջագույն կերպով հայտարարել է հրադադարի հաստատմանը նպաստելու, երկխոսություն սկսելու եւ խաղաղություն ու անդորր հաստատելու իր պատրաստակամության մասին»,- հայտարարել է Արագչին՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանը պատրա՞ստ է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդես գալ։
Նա շեշտել է, որ գործընկերներին «պարզաբանելով» իրանական նախաձեռնության մանրամասները՝ Թեհրանն «անչափ ուշադիր է վերաբերվել հակամարտության բեմահարթակի դիտարկմանը, հաշվի է առել երկու երկրների նպատակները՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի»։
«Եվ առաջարկն այնպես ենք նախագծել, որ տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, ու հույս ունենք, որ այդ ծրագիրը կշարունակի ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն»,- շեշտել է Արագչին։
Նրա խոսքով՝ «դա դյուրին չէ, քանի որ շատ խնդիրներ կան», այդ թվում՝ «տարածաշրջանից դուրս միջամտությունը եւ նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արագչի չի պարզաբանել, թե խոսքը կոնկրետ ում մասին է, սակայն ավելի վաղ նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան։
«Այս հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները չեն մերժում մյուս նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք վստահ ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերն ունեն տարածաշրջանային լուծում»,- ամփոփել է դիվանագետը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը