Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան
Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը խորապես մտահոգված է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և ընդգծել, որ Իրանը բոլոր ջանքերը ներդնում է Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրում է en.irna.ir կայքը։
Դեսպանը նշել է, որ պատերազմը լուրջ հետևանքների է հանգեցնելու ինչպես Հայաստանում և Ադբեջանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Նա նաև հիշեցրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արգործնախարար Ջավադ Զարիֆը բազմիցս բանակցությունների մեջ են եղել հակամարտող երկրների պաշտոնյաների հետ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար միջնորդելու իրենց պատրաստակամությունն են հայտնել։
Դեսպանն իր խոսքում հստակեցրել է, որ արտատարածաշրջանային ուժերի կամ ահաբեկիչների ներկայությունը միայն սրելու է հակամարտությունը և սպառնալիք է դառնալու տարածաշրջաննային անվտանգության համար։
Ջալալին նշել է, որ տարածաշրջանային համագործակցությունն է հակամարտության կարգավորման և տարածաշրջանը ահաբեկչական կենտրոն չդարձնելու լավագույն տարբերակը։
Դեսպանը ընդգծել է նաև, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս իր անվտանգության հարցին, այդ պատճառով էլ երկրի սահմանապահ ուժերը ուշի-ուշով վերահսկում են իրավիճակը։
Հիշեցնենք, որ չորս օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտարարել էր, որ ուժեր է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից տարածքները Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումներից պաշտպանելու համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը