Հարսնացուն մեկ տարվա ընթացքում 60 կգ նիհարել է՝ հարսանեկան լուսանկարներում լավ տեսք ունենալու համար (ֆոտո)
Մեծ Բրիտանիայից Ջենիֆեր Գինլին այնքան է մտահոգվել, որ 120 կգ քաշով վատ տեսք կունենա հարսանեկան լուսանկարներում: Փեսացուի հետ անցկացրած արձակուրդի ընթացքում արված լուսանկարները դիտելուց հետո 26-ամյա Ջենիֆերը որոշել է մինչեւ հարսանիք կարգի բերել արտաքինը:
Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվել է 61 կգ կորցնել, իսկ հագուստի չափսը 24-ից 8-ի հասցնել:
Այս ձեռքբերման շնորհիվ նա հայտնվել է Slimming World ամսագրի շապիկին եւ «Միսս նրբագեղություն 2017» կոչմանն արժանացել:
«Ես միշտ գիրուկ երեխա եմ եղել: Իրավիճակն ավելի վատացավ, երբ Մանչեսթերի համալսարան գնացի ու սկսեցի արագորեն քաշ հավաքել: Երբ ավարտում էի համալսարանը, 31 կգ-ով ավելի գեր էի»,- պատմել է աղջիկը:
Երկու տարի առաջ Ջենիֆերը որոշում է մոր եւ քրոջ հետ Քերբի քաղաքում միանալ Slimming World ամսագրի խմբին: Արտաքինում փոփոխությունը դրական է ազդել նաեւ նրա հոգեկան վիճակի վրա:
«Մինչ քաշ կորցնելը ես իմ հանդեպ հավատ չունեի: Ինձ թվում էր, որ բազմաթիվ տարիներ եմ կորցրել կեղծ ժպիտների համար, որոնց հետեւում թաքցնում էի այն, թե որքան դժբախտ եմ: Ընկերոջս՝ Լյուկի հետ արդեն 11 տարի միասին ենք, եւ ես մշտապես նրան համոզում էի՝ ինձ առաջարկություն չանել: Պարզապես նման չափսերով ինձ հարսնացուի դերում չէի պատկերացնում: Հիմա ինձ թիթեռնիկի պես եմ զգում, որը դուրս է եկել բոժոժից»,- պատմել է Ջենիֆերը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը