Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին, որոնք ցանկանում են տեսնել Ռուսաստանի թուլացումը. «Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»: Այս մասին նա ասել է «Վալդայ» քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ, հաղորդում է Lenta-ն:
«Ամրապնդելով մեր երկիրը, տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր սպասում են Ռուսաստանի թուլացմանը՝ մեզ մտահոգում է միայն մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»,-ասել է Պուտինը՝ խոսելով 3 տերությունների մասին, որոնք ստեղծել են հետպատերազմյան աշխարհակարգը: Խոսքը ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մասին է: Ռուսաստանին, Պուտինի կարծիքով, «ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել»:
ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին, ասելով, թե օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կնպաստի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Վլադիմիր Պուտինը նաեւ ասել է, թե ցավոք փաստ է, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի նկատմամվ ծանր հանցագործություններ են իրականացվել, շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջացել է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ծանր հանցագործություններից:
«Եթե Ղարաբաղի հարցով բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել»,- ասել է Պուտինը, որը նաեւ ասել է, թե չի կարելի մոռանալ Առաջին համաշխարհայինի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին:
ՌԴ նախագահը նաեւ ասել է, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի հայացքները Ղարաբաղի հարցում չեն համընկնում:
Top-News.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո