Չավուշօղլուն հիմա էլ թյուրքալեզու պետություններին է կոչ արել ԼՂ հարցում աջակցել Ադրբեջանին
Անկարան թյուրքալեզու պետությունների կոչ է անում Ադրբեջանի հետ համերաշխություն ցուցաբերել։ Թուրք-ղազախական Ահմեդ Յասավի անվան միջազգային համալսարանի ուսումնական տարվա բացման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու»-ն։
«Թյուրքալեզու պետությունները պիտի համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանին։ Անկարան միշտ եղել է ու կմնա Բաքվի կողքին՝ «իր պատմական հողերի դեօկուպացիայի» համար պայքարում»,- ասել է թուրք նախարարը։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանը, որտեղ գտնվում է Թուրքիան, կան մեծ թվով կոնֆլիկտներ ու ագրեսիայի գործողություններ։ Չավուշօղլուն չի մոռացել նաև հերթական անգամ մեղադրել Հայաստանին։
«Հայաստանը հարձակվում է Ադրբեջանի հողերի վրա։ Որոշ երկրներ փորձում են Ադրբեջանը «օկուպանտ-Հայաստանի» հետ դնել կշեռի նույն նժարին։ Այդ երկրները արհամարհում են ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի որոշումները։ Դրա համար Ադրբեջանի հետ համերաշխությունը, ինչպես երբևէ, շատ կարևոր է»,- ասել է Չավուշօղլուն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը