Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Իրանը ողջունում է ցանկացած քայլ՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանն ու Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում արնահեղության դադարեցմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի մամուլի խոսնակ Ալի Ռաբին, հաղորդում է Tasnim-ը:
Ռաբին նշել է, որ Իրանը ողջունում է հակամարտող կողմերի միջեւ կրակի դադարեցումը. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք ողջունում ենք ցանակցած նախաձեռնություն, որը կարող է կանգնեցնել պատերազմը, հրադադարի ռեժիմ հաստատել եւ կանխել մարդկանց սպանությունները»:
«Իրանի կառավարությունը մտահոգություն է հայտնում եւ ցավում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար: Շեշտում եմ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու անհրաժեշտությունը այս պահին, երբ տարածաշրջանն ու տարածաշրջանի երկրների ժողովուրդները խաղաղության եւ հանգստության կարիք ունեն առավել, քան երբեւէ»,-նշել է նա:
Նա հիշեցրել է իրանցի պաշտոնական անձանց եւ հակամարտող կողմերի բարձրաստիճան անձանց միջեւ խորհրդակցությունների մասին:
«Մարտական գործողությունների սկզբից եւ Իրանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի եւ նրանց գործընկերների հետ բանակցությունների ընթացքում մենք հայտնել ենք մեր տեսակետն ու ջանքեր գործադրել: Մենք բանակցություններ ենք վարել տարածաշրջանի այլ երկրների պաշտոնական անձանց հետ: Մենք հայտնել ենք միջնորդելու մեր պատրաստակամության մասին: Տա Աստված, որ Իրանի մարդասիրական ջանքերը պտուղ տան: Մենք տարածաշրջանի այն քիչ խաղացողներից ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն բոլորի հետ, ներառյալ հակամարտող կողմերին կան առանցքային երկրներին: Մենք լավ երկկողմ հարաբերություններ ունենք նաեւ այդ երկրների հետ»,-հավելել է Ռաբին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը