Կրեմլը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին հաղորդումները
Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի գրոհայինները խորը մտահոգության առիթ են Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս օրերին զինյալների առկայությունը թեժ հակամարտության գոտում մեծ վտանգ է ներկայացնում, Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ է, ինչի մասին մենք արդեն խոսել ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում, ինչպես դա եղավ Սիրիայում` այնտեղ կռվող Սիրիայից զինյալների մասին հաղորդումներից հետ:
Պեսկովը նաեւ նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հնարավոր հակազդման մասին: «Այս պահին ես տեղյակ չեմ այդ մասին»,- պատասխանել է նա հարցին` արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է արտահայտվել գրոհայիններին որեւէ կոնկրետ հակազդեցությամբ
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Սիրիայից զինյալները տեղափոխվում են Ղարաբաղ, իսկ Թուրքիան ահաբեկիչներ է օգտագործում Սիրիայից եւ այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է Ղարաբաղում:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել էր, որ, ԱՀԾ-ի տեղեկությունների համաձայն, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո