Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որին ԼՂ հարցը չի հուզում. նա այլ ծրագրեր ունի. Արմեն Սարգսյանը՝ հնդկական WION-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը.

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ինչ ռազմական գործողությունները չեն դադարում։ Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանն անցել են լայնածավալ պատերազմի։

Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։ Սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը։ Բանակցությունները շարունակելու փոխարեն, իսկ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց դադարեցնել բանակցություններն ու պատերազմ սկսել։

Այս պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Հայաստանից և ողջ աշխարհից հայերը գալիս են օգնելու Լեռնային Ղարաբաղին, սակայն մյուս բախումներից կամ հակամարտություններից սա տարբերվում է նրանով, որ այս անգամ միայն Ադրբեջան պետությունը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, և նա ցանկանում է էթնիկ զտում անել։ Այս անգամ Թուրքիան ևս միացել է պատերազմին՝ իր հետ Ադրբեջան բերելով իր սպաներին, գեներալներին, սարքավորումներ, դրոններ ու անգամ F-16 կործանիչներ։ Թուրքերի օգնությամբ և մասնակցությամբ ադրբեջանցիներն օգտագործում են այս ամենն ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների, այլև քաղաքացիական բնակչության։ Այսօր մինչ մենք խոսում էինք, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիներ, կանայք, երեխաներ, թիրախավորվեցին ադրբեջանական կողմից և հրետակոծվեցին։ Այս ամենի նպատակն էթնիկ զտումներն են, Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը՝ առանց հաշվի առնելու, որ այս մարդիկ հազարավոր տարիներ է՝ այստեղ են ապրում, հաշվի չառնելով, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, քանի որ ինչպես ասացի, Թուրքիան լիակատար ներգրավվածություն ունի։ Թուրքիան այժմ ներգրավված է ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, այլև՝ այստեղ։

Սա հին վեճ է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այն բռնկվեց հիմա։

Սա հին վեճ չէ, այն 30 տարվա պատմություն ունի։ Այս բարձունքներում հպարտ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Բռնապետներ, միապետներ, կայսրեր եկել ու գնացել են, իսկ հայերը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են։ Մոտ հարյուր տարի առաջ խորհրդային առաջնորդ Ստալինը, ով «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության մեծ վարպետ էր, հայկական տարածքի այս հատվածը տվեց Ադրբեջանին՝ խնդիր առաջացնելով հայերի ու ադրբեջանցիների միջև։ 70 տարի շարունակ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար հանրապետություն, մինչդեռ բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց, որ իրենք ցանկանում են հանրաքվե անցկացնել։ Նրանք բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվե իրականացրեցին և 1991 թվականին հռչակեցին անկախությունը, ցանկացան իրենց հայրենիքը ստեղծել։ Սակայն Ադրբեջանը նրանց հետ խոսելու փոխարեն սկսեց կրակել։ Այս վեճը հին չէ, այն 30 տարվա վեճ է։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում պահպանում էին հրադադարի ռեժիմը և բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանի շուրջ։

Փոխարենը՝ հին են հայ-թուրքական հարաբերությունները։ Սա հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցը բացարձակ հրամայական է դարձնում, քանի որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ, Թուրքիան մեկ ու կես միլիոն հայերի կոտորեց՝ իրականացնելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին իրենց հայրենիքն ու հաստատվեցին Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր՝ ստեղծելով հայկական սփյուռքը։ Այս խնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հավելյալ լարում է առաջացնում, և հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան այստեղ ներգրավված լինի։

Թուրքական կողմը պատճառաբանություններով է հանդես գալիս, որոնք բացարձակ տրամաբանական չեն։ Նրանք ասում են, թե էթնիկ առումով մոտ են ադրբեջանցիների հետ։ Սակայն այս տեսանկյունից նրանք կարող են մոտ լինել շատ ազգերի հետ՝ սկսած Չինաստանի հյուսիսից մինչև Մոնղոլիա, Կենտրոնական Ասիա և այլն։ Երկրորդը՝ նրանք ասում են, թե իբր այստեղ կան PKK զինյալներ, սակայն սա հին հնարք է և Հայաստանի դեպքում չի աշխատում։ Եվ երրորդը, ասում են, թե իբր սպառնալիք կա միջազգային նավթամուղերի համար, որ Բաքվից Ջեյհան է ձգվում, ինչը նույնպես բացարձակ անհեթեթություն է։

Թուրքիայի նախագահը Հայաստանն անվանել է իսկական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։

Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի... Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է, քանի որ Թուրքիան անգամ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ Լեռնային Ղարաբաղն է, որը հայերի փոքր անկլավ է։ Սակայն ադրբեջանական ու թուրքական կողմը որոշել է ազատվել դրանից։

Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Ես առհասարակ չեմ կարող համաձայնել Էրդողանի ասածների հետ։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

Դուք ասում եք, որ այս հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, սակայն հայկական դրոնն է խոցվում։

Նախ և առաջ, պատերազմն Ադրբեջանն է սկսել, այլ ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք ։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Երկրորդը, թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սակայն սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։ Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդների են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն, սա ծրագրված է, և այս ամենն այնքան ակնհայտ է։