Ռումինիայի իշխող կուսակցության խորհրդարանականները նախագահի ելույթի ժամանակ դահլիճը լքել են
Փետրվարի 7-ին Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատկան կուսակցության մեծ թվով պատգամավորներ եւ սենատորներ նախագահ Կլաուս Յոխանիսի ելույթի ժամանակ խորհրդարանի դահլիճը լքել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ելույթի սկզբում նախագահը քննադատել է կուսակցությանը, որը դեկտեմբերի 11-ին խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ էր տարել: Սակայն հետո կառավարությունը քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում ուղղումների մասին որոշում է ընդունել, որի նպատակը, ընդդիմության խոսքով, կոռումպացված քաղաքական գործիչներին քրեական պատասխանատվությունից ազատելն է:
Նախագահը հայտարարել է, որ ՍԴԿ-ին «մտահոգում է ոչ թե ժողովրդի բարգավաճումը, այլ քրեական գործերը»:
Որոշումը հետ կանչելը եւ նախարարի հրաժարականը՝ շատ քիչ է, վաղաժամկետ ընտրությունները՝ չափից ավելի շատ, ասել է նախագահը, եւ այդ պահին ՍԴԿ պատգամավորների մեծ մասը լքել է դահլիճը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը