Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
Այսօր Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայաստան-Իրան բարեկամական ծմբի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ Հայաստանի ունեցած տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։
Պարոն Ֆարշադանին մտահոգություն է հայտնել լարված իրավիճակի և ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում