Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին ամենայն ուշադրությամբ հետեւում են ռուս զինվորականները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ ռուսական զինվորականության կողմից ստացվող ողջ տեղեկատվությունը ուսումնասիրվում ու վերլուծվում է։ Ֆիքսվում են նաեւ միջազգային առաջնորդների հայտարարությունները, որոնք արվել են բարձր մակարդակով։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Թուրքիայի հայտարարություններին, որոնցով նա քաղաքական աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ներկա փուլում Ադրբեջանին։ «Ներկա փուլում նման հայտարարությունները մենք չենք աջակցում։ Մենք համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ Կրեմլը հանդես է եկել կրակի վրա յուղ չլցնելու կոչով, ինչպես նաեւ՝ կոչով, որն ուղղված է ռեգիոնալ երկրների ղեկավարներին՝ մասնակցություն ունենալ կրակի անհապաղ դադարեցման գործում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը