Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Վերլուծական

Ինչի մասին խոսեց եւ լռեց Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցի առանցքը Ղարաբաղի հիմնահարցն էր ու անվտանգության խնդիրը։ Եվ անտրամաբանական կլիներ, որ այդպես չլիներ։ Առկա է սուր խնդիր, գոյություն ունի հակառակորդի չդադարող սպառնալիք։

Իրողություն է նաեւ այն, որ քաղաքական դաշտում այսօր քաղաքական գործիչներից որեւէ մեկը չի խոսում այս թեմայով։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցապետերը, քաղաքական ուժերի առաջնորդները, ազգափրկիչ հավակնություն ունեցող գործիչները, պարբերաբար Հայաստանի փրկության ծրագրեր ներկայացնողները Արցախի խնդրի եւ անվտանգության հարցի իրենց տեսլականը, ծրագրերը չեն ներկայացնում։ Սա նոնսենս է։

Իշխանության ներսում էլ Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին պետության առաջին դեմքերը չխոսեն, ինչը նույնն է, թե չտիրապետեն խնդրին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱԺ նախագահին եւ վարչապետին։ Ըստ էության, գործող նախագահը ստանում է երկրի թիվ մեկ խնդրի՝ անվտանգության խնդրի առումով մենաշնորհային պայմաններ, որից էլ նա առավելագույնս օգտվում է։

Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույցում անդրադարձավ նաեւ 2018 թվականից իր վարչապետ ղառնալու հնարավորության հարցին: Նա արտահայտվեց հակիրճ, բայց ասածը բավական բաց էր եւ, մեծ հաշվով, առանց երկիմաստությունների։

Դրան զուգահեռ գործող նախագահը լռեց մի քանի սուր թեմաների մասին։

Ա. Երկրի տնտեսությունը չի կայունանում։ Ներդրումներ չկան, նկատվում է կապիտալի արտահոսք, չկա տնտեսական ակտիվիություն։ 2016-ի 0-ական աճը չափազանց վատ մեսիջ է։ Այլ հարց է, որ երկրում չկա լուրջ քաղաքական ընդդիմություն եւ այն չի ներկայացնում այլընտրանքային ծրագրեր։ Բայց խնդիրը դրանից չի մեղմվում եւ վտանգները նույնպես դրանից չեն մեղմվում։

Բ. Երկրից արտագաղթը չի դադարում։ Գնում են կենսունակ շերտերը, երիտասարդ ընտանիքները։ Տարեկան 30-35 հազարանոց արտագաղթը արնաքամ է անում պետությունը։ Բնակչության շարունակ նվազող թիվը տնտեսական գործունեությունը դարձնում է գրեթե անշահավետ։

Գործող նախագահն այս հարցերի մասին լռեց, ամենայն հավանականությամբ, այս պահին բանաձեւեր չունենալու պատճառով։

Չափազանց հետաքրքիր վիճակ է ստեղծվել. Սերժ Սարգսյանը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս հաղթել է իր բոլոր մրցակիցներին։ Չի զգում ոչ թե քաղաքական վտանգ, այլ նույնիսկ՝ քաղաքական դիսկոմֆորտ։ Բայց հաղթելով բոլոր մրցակիցներին՝ Սերժ Սարգսյանը մնում է մենակ օբյեկտիվ խնդիրների, շատ լուրջ խնդիրների առաջ։
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ եթե 2018 թվականից ձգտելու է կառավարել որպես վարչապետ, ապա դա չի կարող անել որպես հին Սերժ Սարգսյան։ Ուզի, թե չուզի նա պետք է դառնա նոր Սերժ Սարգսյան։ Խոսքը վերաբերում է թե իր անձնական կերպարին, թե պետության ապագայի նոր կերպարին։

Գործող նախագահը ԱԺ-ի առաջին նիստում ներկայացրեց մինչեւ 2040 թվականը լուծելիք խնդիրնեըը եւ տեսլականը։ Դա ավելի շատ նման էր բարի ցանկության եւ չի կարող համարվել պետության ապագայի տեսլական, որովհետեւ չկար հաշվարկ, չկար օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա կառուցված ծրագիր։

Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը փորձելու է նոր Հայաստան կառուցել իրեն առաջնորդ, լիդեր գովերգող ՀՀԿ-ի չեռնենկոյական վերնախավի հետ։ Սա վատ կլինի, թե Սարգսյանի, թե Հայաստանի համար։

Մյուս կողմից, չկա քաղաքական այլընտրանքային համակարգ, չկա այլընտրանքային միտք, այլընտրանքային ծրագիր։ Սա ողբերգություն է, բայց սա 21-րդ դարում մեր պետության եւ հասարակության իրական պատկերն է։

Եթե ձեւավորվի մի համակարգ, որը կներկայացնի խնդիրների լուծման այլընտրանքային մոդելներ, այլընտրանքային պատկերացումներ, ծրագրեր, ապա քաղաքական տոտալ ամլության համապատկերին, դա կլինի առաջընթացի եւ մրցակցային զարգացման ռեսուրս։ Խորհրդարանական կառավարման համակարգում դա ոչ միայն չի ենթադրում սուր առճակատում, այլեւ ենթադրում է մրցակցային համագործակցության սցենարներ։

Հայաստանին առաջընթացի համար պետք են ոչ ստանդարտ լուծումներ, ոչ ստանդարտ առաջարկներ։ Միեւնույն ժամանակ, որպեսզի դրանք չմնան լոկ որպես տեսություն, պետք է երկրում լինի վստահության մթնոլորտ։ Բայց խնդիրն այն է, որ այսօրվա պայմաններում վստահություն վերականգնելը նույնպես պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ եւ քայլեր։

Top-news.am