Ողբերգական դատավարություն թեժ մարտերի ժամանակ
Այսօր, երբ ռազմաճակատում թեժ մարտեր են, երբ մեր զինված ուժերը հերոսաբար կատարում են իրենց գործը՝ ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, Երեւանում ժամը 13-ին սպասվում է մի հետաքրքիր իրադարձություն. դատավոր Աննա Դանիբեկյանի առաջ կանգնելու են Արցախի հերոսները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը: Եւ լուսանկարն այսօրվա դատավարությունից լավ նվեր կլինի Իլհամ Ալիեւի համար:
Նրանք, ովքեր երկու սերունդ ալիեւներին խեղճացրած են պահել, ովքեր հաղթել են եւ խաղաղություն պարտադրել, հիմա կանգնում են հայաստանյան դատարանի առաջ:
Շատերն են հարցնում՝ երբ է լավ լինեուլու. պատասխանը շատ պարզ է, օրինակ, երբ հասարակությունը հասկանա, գիտակցի, որ հերոսներին դատելն ազգային խայտառակություն է:
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն այսօր այլ տեղ, այլ կաբինետներում, օպերատիվ կառավարման շտաբներում պետք է լինեին եւ իրենց փորձով, գիտելիքներով, դիվանագիտական կապերով արմատապես դրական փոփոխության հասնեին առկա իրավիճակում:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում