Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները հետ են շպրտվել
Արցախի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նորից կիզակետում են Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները: «Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական ԶՈՒ-երը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
Մանսավորապես րոպեներ առաջ Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ եմ մղվել տնակային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Արդբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ հիմա համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթեւ մարտեր: Այլ ուղղություններով ընթանում են մարտեր:
Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնեն:
«Վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, շատերը վերադարձել են շարք»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո