Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում Արցախի դրոշը չէր լինելու

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում էր։ Օրակարգում ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկիոսի հետ հանդիպումներն էին։ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը ներկա չի եղել։ NEWS.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ պատճառն այդ հանդիպումներին Արցախի դրոշի բացակայությունն է եղել։

«Ես մեր պատվիրակության և արարողակարգի ղեկավարներին տեղեկացրել էի, որ եթե Արցախից պաշտոնական պատվիրակությունը գնում է Հայաստան, կամ մեկ այլ երկիր, և չի լինելու Արցախի դրոշը, ապա ես այդ պաշտոնական հանդիպումներին չեմ մասնակցելու։ Երբ Արցախի խորհրդարանի պատվիրակությունը ժամանեց, ճշտեցինք, որ ՀՀ Ազգային ժողովում Արցախի դրոշը պարտադիր տեղադրված է լինելու, և գնացինք հանդիպմանը, ողջունելի էր, որ ճիշտ մոտեցում ցուցաբերեցին։ Այդ հանդիպումից հետո ինձ ասացին, որ նախագահականում չի լինելու դրոշը, ինչ-ինչ պատճառաբանություններ բերեցին, բնականաբար, դրանք ինձ չհամոզեցին, որ ճիշտը դա է, երևի ցանկություն չկար, կամ չգիտենք՝ ինչո՞ւ։ Մենք այսօր ականատես ենք լինում, որ Ադրբեջանում չեղածը լոբբինգի միջոցով ներկայացնում են, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար են ընտրում, Ղարաբաղի տարածքից պատգամավոր են ընտրում, պաշտոնական հանդիպումներ են կազմակերպում տարբեր երկրների դեսպանների հետ, այսինքն՝ չեղած բանն այնպես են ներկայացնում, որ Ադրբեջանն ունի այս-այս կառույցները, իսկ մենք, երբ արձանագրված է, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր ինստիտուտներով, հարցազրույցներում ասում են, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, բայց չգիտես ինչո՞ւ հայաստանյան մեր իշխանությունները խուսափում են Արցախի դրոշը դնելուց, սա մտահոգիչ է»,- ասաց պարոն Գալստյանը։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այս օրերին ևս Հայաստանում էր։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա Հայաստանում հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, փորձելով համոզել, որ բոլորը մի կողմ դնեն տարաձայնություններն ու ամբիցիաները, քանզի թշնամին ռազմական ռեւանշի ծրագրեր ունի, իսկ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ հետ շպրտել նրան։

«Վիտալի Բալասանյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում չասաց, որ ընդդիմադիրների հետ է հանդիպում, նա ասաց, որ պատրաստ է բոլորի հետ հանդիպել, համագործակցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետի։ Պարոն Բալասանյանը մեկ անգամ չէ, որ իր հայրենասիրությունը ցուցաբերել է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգության համար և եթե իր մեջ կան այդ մտավախությունները, և ինչ-որ կերպ փորձում է կանխել, ողջունելի է։ Պատերազմական վտանգի առաջ ենք կանգնած, բանակցությունների բացակայությունը թույլ է տալիս մտածել, որ պատերազմ կարող է լինել, ապա ոչ միայն ընդդիմադիր, այլև բոլոր ուժերը պիտի միավորվեն։ Մենք ունենք մեկ թշնամի, որը սահմանից այն կողմ է, խորհուրդ եմ տալիս ներքին թշնամիներ չփնտրել և փորձել հաղթահարել արտաքին վտանգը»,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, տեղյակ չէ պարոն Բալասանյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասել էր, որ թե՛ ՀՀ-ն և թե՛ Արցախի Հանրապետությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում վտանգավոր քաղաքականություն են վարում: Ըստ նրա՝ իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան ժողովրդին, և պետք է հեռանան։ Հարցին՝ եթե խոսում եք իշխանափոխության մասին, ո՞ր քաղաքական ուժին եք տեսնում իշխանության ղեկին, Դավիթ Գալստյանը անուններ չհնչեցրեց, ասաց՝ պետք է ազգային արժեքները դավանող իշխանություն լինի։

«Եթե այսօր ինչ-ինչ ոլորտներում տեսնում ենք, որ հայկականը ոնտահարվում է, ապա հայկականը ոտնահարող իշխանությունները օր առաջ պետք է հեռանան և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում լինեն ազգային իշխանություններ։ Այն մարդը, որը պատրաստ է այս ճգնաժամային իրավիճակից հանել, դա կարող է մարդկանց խումբ լինել, որոնք կհամախբվեն, և որոշեն, ինձ չի թվում, որ այստեղ անձի խնդիր կա, այստեղ ավելի մեծ խնդիր կա՝ Հայաստանն այս վիճակից հանել, թե ո՞ւմ դեմքով կլինի, ավելի լավ կլինի դուք որոշեք, մենք չենք կարող ասել, որովհետև ներքաղաքական խմորումներ կան Հայաստանում և դրանց արդյունքում պետք է «ծնվի» այդ անձը»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Վիտալի Բալասանյանը հայտարարեց նաև, որ բանակցություններ չկան, դրանք փակուղում են և ըստ նրա՝ դա ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի պատճառով է։ Որտե՞ղ է թերացել ՀՀ ղեկավարությունը, Դավիթ Գալստյանը հիշեցնում է վարչապետի հայտարարությունները, որը «Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնա» և մեկ այլ հայտարարություն, որ «Արցախը Հայաստան է ու վերջ»։

«Եթե Արցախը Հայաստան է և վերջ, ապա Արցախի մասնակցությունը ո՞րն է, Արցախն ինչպե՞ս պետք է մասնակցի այդ բանակցություններին։ Այսքան տարիների ընթացքում բանակցություններին Հայաստանը հանդես է եկել որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր պատերազմական գործողություններ եղան Հայաստանում, և Հայաստանը ներքաշվել է ոչ թե երաշխավորի դիրքից, այլ տեղափոխվել է հակամարտող կողմ»,- ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությանը, թե բանագնացների միջոցով ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև գաղտնի բանակցություններ են եղել, ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տվեց չգնալ այդ ճանապարհով, «որովհետև եթե մտնենք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։ Արձագանքելով այս հայտարարությանը, Դավիթ Գալստյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդ է տալիս չվախենալ և հրապարակել այն ինֆորմացիան, որ կապակայունացնի ադրբեջանական ներքաղաքական կյանքը։

«Մի՛ վախեցեք դրանից, պարոն վարչապետ, հրապարակեք այն, ինչ կապակայունացնի Արդրբեջանի ներքին կյանքը»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։