Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան

Կատարվող գործընթացներն իրական արդարադատության հետ կապ չունեն , որովհետեւ, երբ խոսում ենք արդարադատության մասին եւ դա գնահատում ենք ընտրողաբար իրականացվող արդարադատություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մյուս կողմից որեւէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել առանց անձին ազատությունից զրկելու գործողության։ Ակնհայտ է, որ հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են։ Ոչ թե իրավունքի գերակայությամբ արդարադատություն է, այլ՝ բացառապես իշխանության կամքով եւ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանն ընդգծեց, որ իրենք ոչ թե դեմ են արդարադատությանը, այլ այն պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության եւ օրենքի առաջնորդության սկզբունքներով, այլ ոչ թե՝ ըստ ցանկության, ըստ իրավիճակի, հատկապես, երբ չկան համակարգային հիմքեր։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ի հանրահավաքին՝ Մինասյանն ասաց, որ որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապ չունեն այդ հանրահավաքի հետ, քանի որ հանրահավաքն ավելի վաղ էր նախատեսվում. «Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի եւ գործողությունների, եւ բնական է, որ իշխանությունն, այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը»։

Նա նշեց, որ չի կիսում իշխանության այն տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին. «Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլիացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները եւ գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում»։

Հարցին՝ արդյոք հանրահավաքին այլ ուժերի մասնակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ, Մինասյանն ասաց, որ հանրահավաքը բաց է եւ որեւէ ուժի հրավեր չեն ուղարկել. «Անվանական չէ այդ հանրահավաքը, այն բաց է, հանրային է, թե ինչ կլինի հանրահավաքից հետո՝ կհնչի հանրահավաքում։ Մենք 3 քաղաքական ուժերով այս գործընթացը նախաձեռնել ենք, մենք գիտակցում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք, հանրահավաքը այդ ամենի սկիզբն է։ Ինչ կլինի դրանից հետո՝ կհնչի հանրահավաքում եւ նաեւ կներկայացնենք գործողությունների ճանապարհային քարտեզը։ Ի տարբերություն՝ իշխանությանը սատարող շատ ուժերի՝ մենք հրապարակային համաձայնությունների կողմնակից ենք»։

Հարցին՝ ըստ իրեն՝ Ծառուկյանն ընտրակաշառք բաժանե՞լ է, Մինասյանն ասաց, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել. «Մենք բազմիցս նախկինում հայտարարույթուններ արել ենք ու որակել ենք ընտրակաշառքը եւ ընտրողների ձայները կեղծելը զանգվածային հանցագործություն, որի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Իշխանությունը պետք է բացառի դա ու կանխի, չկանխելու դեպքում՝ պատժի, թույլ չտալու համար հետագայում նմանատիպ հանցագործություններ»։

Հարցին՝ եթե դատարանը որոշի Ծառուկյանին կալանավորել՝ հանրահավաքը կհետաձգվի՞, Մինասյանն ասաց. «Բացարձակապես կապ չունի այդ հարցը, որովհետեւ հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ։ Որոշակի երանգային փոփոխություններ հնարավոր է տեղի ունենան, բայց հանրահավաքի անցկացման վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Արդեն երեկ իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում որպես քաղաքական անձինք, սկսել են պիտակավորումներ անել. դա իրենց բնորոշ արատներից է։ Իրենք թող իրենց տեղում նստած մնան եւ կտեսնեն հանրությունը կմասնակցի եւ ինչ պահանջներ կներկայացնի»։

Լրագրողը հիշեցրեց, իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ հանրահավաքին բնակչության մեծամասնությունը չի մասնակցելու, որովհետեւ 3 ուժերը վստահություն չեն ներշնչում, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Դրա պատասխանը կա հանրահավաքը։ Եթե իշխանությունն այդքան վստահ է իր վրա, ուրեմն չպետք է փորձեր ամեն գնով խոչընդոտել։ Եթե իշխանությունն վստահ է իր վրա, ապա թող հանգիստ նստի իր տեղում, եթե մարդ չեկավ, ուրեմն իրենց ասածը ճիշտ է ստացվում։ Մենք ունենալու ենք ժողովրդի անմիջական մասնակցությամբ իշխանափոխություն. նոր որակի իշխանության ձեւավորում»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական գործը չի կարող որակել շինծու. «Եթե կա հանցագործության մասին կասկած, օրենքը պահանջում է մանրակրկիտ նախաքննություն։ Մենք ասում ենք՝ տարեք գործի քննությունը, ո՞վ էէ ձեզ խանգարում, ոչ բավարար բացատրություն եք տալիս եւ ոչ էլ ներկայացնում եք, թե Գագիկ Ծառուկյանը խոչընդոտե՞լ է, թաքնվե՞լ է. ի՞նչ է արել։ Եթե դուք մարդուն քաղաքական հայտարարություններից հետո վերցնում ու կիրառում եք այս գործիքակազմը, ենթադրվում է, որ անմիջականորեն կապված են իրար հետ»։