Կիպրոս. Թուրքիայի հետ տարաձայնությունները Միջերկրական ծովի շուրջ պետք է լուծվեն Հաագայի միջազգային արբիտրաժում
Թուրքիայի հետ տարաձայնություններն Արեւելյան Միջերկրական ծովի դեմ տարածքային պահանջների շուրջ պետք է լուծվեն Հաագայի միջազգային արբիտրաժում: Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը, փոխանցում է Euronews-ը:
«Մենք առաջարկել ենք դիմել Հաագայի միջազգային դատարան: Մենք պատրաստ ենք ընդունել այն, ինչ կորոշի Դատարանը, եւ քանի որ Թուրքիան պնդում է, որ իրենք շատ ամուր իրավական դիրքորոշում ունեն, որոշումը պետք է կայացնի Դատարանը: Բայց Թուրքիայից դեռ պատասխան չկա»,- ասել է Քրիստոդուլիդեսը:
«Միայն երկխոսությունը կարող է լուծման հանգեցնել, եւ այս համատեքստում մենք խնդրեցինք Թուրքիային քննարկել ծովային սահմանները Կիպրոսի հյուսիսում եւ արեւմուտքում: Սակայն Անկարան հրաժարվեց»,- ասել է նա:
Քրիստոդուլիդեսի մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Կիպրոսն արգելափակեց Եվրամիության` Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը` պատճառաբանելով համանման գործողությունների բացակայությունը Թուրքիայի դեմ` հորատման ապօրինի աշխատանքների պատճառով կղզու տարածքից դուրս:
Նա ասել է, որ ԵՄ-ն չպետք է «ա լյա կարտ» արձագանքի անդամ պետությունների ինքնիշխան իրավունքների խախտումներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում