Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Այս իշխանությունից ակնկալիքս այն է, որ իշխանությունը հանգիստ հանձնի. Էդմոն Մարուքյան

Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ և միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ մեր օրակարգերը հանընկնում են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք երկրում հանրային դժգոհություններն այնքան մեծ են, որ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, «Հայրենիք» կուսակցությանը կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել , և հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում ԼՀԿ-ն միանա նրանց:

«Մինչ օրս մեր օրակարգը ԲՀԿ-ի օրակարգի հետ համընկել է կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ, և դրանք հաջողությամբ են պսակվել: Յուրքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում: Այն, որ դժգոհութուններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է»,-ասաց նա:

Հարցին՝ եթե հանրահավաքին հնչի իշխանության հրաժարականի պահանջ, ԼՀԿ-ն կմիանա՞, Մարուքյանն արձագանքեց՝ եթե ԼՀԿ-ն ունենա այդ պահանջը, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց:

Հարցին՝ ԼՀԿ-ն դնում է առանձին նախարարների հրաժարականների պահանջներ, բայց ընդհանուր իշխանափոխության հարց իր օրակարգում չունի՞, Մարուքյանն արձագանքեց, թե ԼՀԿ-ն ունի ընդհանուր իշխանափոխության հարց. դա ապագա խորհրդարանական ընտրությունների հարց է, և պետք է լուծել խորհրդարանական ընտրություններով:

«Կարծում ենք՝ 2023-ին՝ հերթական ԱԺ ընտրություններին, ՀՀ-ում պետք է լինի իշխանափոխություն: Այս իշխանությունից իմ ակնկալիքն այն է, որ ընտրությունների միջոցով իշխանությունը հանգիստ հանձնի: Ես ուրիշ գլոբալ անկալիք այլևս չունեմ այս իշխանությունից, ակնկալում եմ, որ չի կեղծի ընտրություններ, ադմինիստրատիվ ռեսուրս չի կիրառի, չի օգտվի սուպերվարչապետական համակարգից, և եթե պարտվի ընտրություններում, իշխանությունը կհանձնի խաղաղ, և ՀՀ-ում առաջին անգամ տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն»,-ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց՝ իշխանության հրաժարականի պահանջը պետք է ունենա հստակ կառուցվածք, օրինակ՝ եթե ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է ասեն՝ ում են տեսնում վարչապետ:

«Կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման հետ կապված լուրջ մտահոգություններ ունենք և ստեղծել ենք քննիչ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս պահին թիվ մեկ խնդիրն այնպես անելն է, որ համավարակի հետ կապված սխալները այլևս չկրկնվեն, և այնպես անել, որ տնտեսական, սոցիալական առումով մեր ժողովուրդը որքան տուժել է, վնասները չեզոքացվեն, նվազեցվեն»,-նշեց ԼՀԿ ղեկավարը:

Դիտարկմանը, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ՀՀ և Արցախի իշխանությունները վտանգավոր քաղաքականություն են վարում արտաքին և ներքին քաղաքականության առումով, և ձախողումներ կան բոլոր ոլորտներում, Մարուքյանն արձագանքեց, թե Բալասանյանը կրկնում է ԼՀԿ հայտարարությունն այն առումով, որ բոլոր ոլորտներում կան ձախողումներ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարություններին, թե ՀՀ-ն ձախողել է բանակցությունները, Մարուքյանն ասաց. «Հայաստանում չկա և չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Երբ կլինի կոնկրետ փաստաթուղթ, որի շրջանակում մեզ կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և ՀՀ-ում կլինի իշխանություն, որ կգնա այդ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից»: