Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը
Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ սա փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին:
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 23 952 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք, սակայն ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:
Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայան հավանականությամբ՝ այն առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:
Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի:
Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում