Թուրքիայում կա միայն մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին հետևած իրադարձությունների և գարնանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին, հայտարարել է, որ Թուրքիան կանգնած է դժվարին պայքարի առաջ և այն անվանել է «անկախության պայքար», գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
«Թուրքիան այժմ տանում է պատմության ամենածանր պայքարներից մեկը: Ցավոք, մեր դեպքում էլ կան անգիտակից մարդիկ, որոնք չեն գիտակցում, որ նույն նավի մեջ ենք, և ցանկանում են խորտակել նավը միայն նրա համար, որ չեն սիրում կապիտանին: Փառք Աստծո` իմ ազգը տեսնում է դա: Ի՞նչ կա այստեղ՝ մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը