Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին
Ադրբեջանի գլխավոր գող Նադիր Սալիֆովի (Գուլի) ժառանգն ու եղբայրը` Նամիկ Սալիֆովը (Բաքու), հայտարարել է մահացածի «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին, հայտնում է Prime Crime-ը:
Ըստ պարբերականի` գողեր Մերաբ Մզարելուայի եւ Մացի Գվարամիայի` վերջերս տեղի ունեցած հաշտեցումը մեծացրել է Նամիկի հեղինակությունը եւ ապահովել է նրա` անվերապահ առաջնորդի կարգավիճակը: «Խաղաղապահները հատուկ հարգված գողերի կաստա են: Միայն անբասիր հեղինակություն ունեցող գողը, որի հեղինակությունը ճանաչվում է երկու կողմից, կարող է հաշտեցնել հակամարտողներին: Համաշխարհային դարձած կոնֆլիկտը 100 միավոր է ավելացնում դա անող գողի կարմային»,- նշում է պարբերականը` միաժամանակ հռետորական հարց առաջադրելով` միջկլանային բախումը կարո՞ղ էր արդյոք դիտավորյալ կազմակերպվել:
Նամիկը, ի տարբերություն Գուլիի, ով երբեք չի մասնակցել մեծ հավաքներին եւ գողերից շատերին անձամբ չի ճանաչել, կապ է պահպանում հեղինակությունների հետ եւ պտտվում է քրեական աշխարհում: Նա առանցքային դեմք է համարվում Ուրալում եւ այլընտրանք չունի, քանի որ ոչ մի գող չունի այնպիսի կապեր եւ ռեսուրսներ, ինչպես Նամիկը, նշում է պարբերականը: Հենց Նամիկն էր 2012-ին տեղափոխել «գուլիեւյան» բոլոր գողերին Թուրքիա եւ տեղավորել նրանց նոր վայրում: Գուլիի ունեցած ամեն ինչ ստեղծվել է Նամիկի հետ միասին: Այժմ Նամիկը Գուլիի կարտելի միակ լիիրավ սեփականատերն է:
Այս տարվա օգոստոսի 19-ին Գուլին գնդակահարվել էր թուրքական ռեստորաններից մեկում: Մարդասպանը Հագան Զեյնալովն էր, ով հայտնի է որպես Խան Բակինսկի. նա ձեռք էր բերել Գուլիի վստահությունը եւ համարվում էր նրա մերձավորներից մեկը: Սկզբում մարդասպանը Թուրքիայի անվտանգության աշխատակիցներին ասել էր, որ գնդակահարել է Գուլիին` անձնական թշնամանքից ելնելով, բայց հետո խոստովանել էր, որ իրեն վարձել էին մի քանի միլիոն դոլարով: Սակայն հոնորարը մարդասպանին այդպես էլ չէին վճարել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում