Ավելի քան 12000 մարդ է կանգնել դատարանի առջեւ` Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայում քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդհանուր 36 066 մարդ, նրանցից 12298-ը, այդ թվում` 318 անչափահաս, 2019-ին դատարանի առջեւ է կանգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է Birgün-ը: Անցյալ տարի 3831 մարդ է դատապարտվել նախագահին վիրավորելու համար:
Թուրքիայում նախագահին վիրավորելը Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է եւ առավելագույնը չորս տարի ազատազրկում է նախատեսում:
2014-ից, երբ Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը, 299-րդ հոդվածով նախատեսված հետաքննությունների եւ դատապարտումների թիվն աճել է:
Նախագահին վիրավորելու համար դատարանի առջեւ ընդհանուր 340 մարդ էր կանգնել նախկին նախագահ Քենան Էվրենի օրոք, ով ստանձնել էր իր պաշտոնը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո:
Թուրգուտ Օզալի օրոք` 1989-ից 1993 թվականներին, նրանց թիվը կրճատվել էր 207-ի, եւ մինչեւ 158 մարդ` Սուլեյման Դեմիրելի օրոք, ով նախագահել էր 1993-ից 2000 թվականները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում