Ադրբեջանցի պատմաբանը Ռոնալդուին, Էլթոն Ջոնին, Ժոզե Մոուրինյոյին քննադատել է հայազգի Վարդան Սըրմաքեշի ընկերության արտադրած ժամացույցները կրելու համար (լուսանկարներ)
Ադրբեջանում հերթական անգամ Արցախի հարցով հիսթերիա բարձրացնելու առիթ են գտել, նշում է zen.yandex.ru-ն՝ մանրամասնելով, որ այժմ Ադրբեջանի «թշնամիների ցուցակում» են հայտնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են երաժիշտ Էլթոն Ջոնը, ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն և աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչներից մեկը` Ժոզե Մոուրինյոն:
Երկխոսության և զարգացման միջազգային դաշինքի նախագահ, Ադրբեջանի գիտաարտադրական ֆորումի փոխնախագահ, պատմական գիտությունների թեկնածու Նուշաբա Մամեդովան Twitter-ի իր միկրոբլոգում համաշխարհային աստղերին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու` հայազգի գործարար Վարդան Սըրմաքեշի հայտնի Franck Muller ապրանքանիշի ժամացույցները կրելու համար:
Մամեդովան գրել է, որ Franck Muller-ի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը «ապօրինի կերպով այցելել է Ադրբեջանի շրջափակված տարածքներ և որ նրա գործունեության աջակցությունն այնպիսի հայտնիների կողմից, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Կրիշտիանու Ռոնալուն և Ժոզե Մոուրինյոն, հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում