Ադրբեջանն ու ԱՄՆ-ն դարձել են թուրքական շուկայի գազի խոշորագույն մատակարարները. Reuters
Թուրքիան ակնկալում է, որ գազի մատակարարները ավելի մրցակցային գներ եւ ճկունություն կառաջարկեն, եթե ցանկանում են երկարաձգել երկարաժամկետ պայմանագրերը տարեկան ընդհանուր 16 միլիարդ խորանարդ մետրի համար, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:
Թուրքիայի երկարամյա գազամատակարարման պայմանագրերի ավելի քան մեկ քառորդ մասը լրանում է հաջորդ տարի, այդ թվում` ռուսական «Գազպրոմ»-ի, ադրբեջանական SOCAR-ի, ինչպես նաեւ Նիգերիայի հետ բնական գազի մատակարարման գործարքի:
Ինչպես լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, ամերիկյան LNG ընկերության հետ համագործակցությունը եւ Սեւ ծովում սեփական գազի արտադրությամբ զբաղվելու հնարավորությունը Թուրքիայի համար փոխել են շուկայի դինամիկան:
Գազի «հնաոճ» պայմանագրերը, որոնք հաճախ ինդեքսավորվում են նավթի գներով եւ տույժեր են սահմանում գնորդների վրա, եթե նրանք հրաժարվում են ամբողջ քվոտան գնելուց, այլեւս չեն համապատասխանում գազի հանգույցներում գործող շուկայական իրողություններին:
«Մենք սկսել ենք քննարկել` արդյո՞ք կերկարաձգենք (կամ) կփնտրենք այլընտրանքային մատակարարումներ»,- լրագրողներին ասել է անանուն աղբյուրը:
Նա նշել է, որ այս որոշումը կախված կլինի նրանից` որդյոք մատակարարների մոտեցումը պայմանավորված կլինի «նույն հին սովորություններով` ոչ մի ճկունություն, ոչ այդքան մրցակցային գնային առաջարկներ»:
Նավթի եւ գազի թուրքական պահանջմունքները գրեթե ամբողջությամբ կախված են ներմուծումից: Այս տարվա առաջին կեսին ներմուծումը Ռուսաստանից եւ Իրանից ընկել է, իսկ Ադրբեջանից մատակարարումներն ավելացել են, իսկ ամերիկյան գազի գնումները կտրուկ աճել են:
«ԱՄՆ-ն հանկարծ դարձավ թուրքական շուկայի երկրորդ խոշորագույն մատակարարը 2020-ի առաջին կեսին: Հիմնական պատճառն այն էր, որ դրանք շատ մրցունակ էին»,- ասել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում