Ռոբերտ Քոչարյան. Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավում է, որ «Ազգ-բանակ» ծրագիրը չի իրականացվել: Նա իր կարծիքը հայտնեց «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախկին նախագահի խոսքով` ինքը համակրում էր ծրագրին: «Ցավոք, այն չիրականացվեց: Հիմա նրանք առաջարկել են աշխարհազորի գաղափարը»,- հայտարարեց նախկին նախագահը` զարմանք արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ վերջերս պաշտպանության փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ ինքը ծանոթ չէ «Ազգ-բանակ» ծրագրին (խոսքը Գաբրիել Բալայանի մասին է - խմբ.): «Կարծում եմ, որ երբ նրանք խոսում են աշխարհազորի մասին, նախ պետք է ծանոթանան ծրագրին: Միգուցե հենց դա էր ճիշտ ճանապարհը: Միգուցե անհրաժեշտ չէ հրաժարվել ծրագրից միայն այն պատճառով, որ գաղափարը հայտնվել է պաշտպանության մեկ այլ նախարարի օրոք:
Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, երբ ճիշտ ուղին մերժվում է միայն այն պատճառով, որ այն չի ծագել քո փայլուն գլխում: Կարծում եմ, որ մենք պետք է գնանք համապարփակ լուծման ուղով: Մեր ուժը կկրկնապատկվի, եթե կարողանանք նման պետություն կառուցել: «Ազգ-բանակ»-ը բացարձակապես չի ենթադրում, որ բոլորը շարայն երթով պետք է քայլեն: Սա բոլորովին այլ լուրջ գաղափարախոսություն է»,- ասաց նախկին նախագահը: Միեւնույն ժամանակ, նա արձանագրեց, որ բանակը հասարակության ամենամեծ վստահությունն է վայելում: «Միշտ էլ այդպես է եղել: Քանի որ իրական սպառնալիքը հանգեցնում է նրան, որ բոլորը բնազդաբար հասկանում են` իրենց անվտանգությունը կախված է բանակից»,- ասաց նախկին նախագահը:
Այս կապակցությամբ նա շեշտեց զինվորական ծառայության գրավչության բարձրացման անհրաժեշտությունը:
«Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ծառայությունը խրախուսելու համար: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե չեն ծառայել, ապա տեղ չեն գտնի պետական համակարգում, ընդ որում, ծառայությունը պետք է առավելություններ ենթադրի կրթության ոլորտում եւ այլ արտոնություններ: Այդ կերպ պետությունը ցույց է տալիս, որ հարցն իր համար այնքան կարեւոր է, որ պարզապես արգելում է բանակում չծառայածներին պետական պաշտոն զբաղեցնել»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` ժամանակին, ըստ էության, այդպես էլ արվել է, թեեւ օրենքով դա չէր ամրագրվում: «Հիմա ճիշտ հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ բանակում ծառայությունը խանգարում է պաշտոն զբաղեցնել պետական համակարգում, կարիերայի աճ ապահովել»,- ասաց Քոչարյանը:


















































Պաշտոնյաների անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած երկիրը դառնալու ներուժ ունի
Ռոբերտ Քոչարյան. Կարեւորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է գերազանց ֆիզիկական վիճակի գաղտնիքը
Ռոբերտ Քոչարյան. COVID-ը չպետք է վերածվի պարանոյայի
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը