Ադրբեջանը փորձում է երկու հայ սպաների նկատմամբ հետախուզում հայտարարել
Ադրբեջանի իշխանությունները երկու սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել։
Երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումը հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա։ Խոսքը Ալավերդյանի հնարավոր ծառայակիցների մասին է՝ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի։ Երկուսին էլ հեռակա մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հոդվածներով՝ 100.2 (ագրեսիվ պատերազմի վարում), 228.3 (զենքի, դրանց հավաքման մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում, կատարված կազմակերպված խմբի կողմից), 276 (լրտեսություն), 279.2 (հարձակում ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա), 318.2, 29, 214.2.3 (ահաբեկչություն), 29, 120.2.12 (դիտավորյալ սպանություն ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով), գլխավոր դատախազության ներկայացրածի հիման վրա դատարանը որոշում է կայացրել նրանց կալանավորելու մասին։
Նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունման հետ միասին քննչական վարչությունը որոշումները կատարելու համար ուղարկել է երկրի ՆԳ նախարարություն, Պետանվտանգության ծառայություն, ինչպես նաեւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, հայտնում են լրատվամիջոցները։
Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքում, իհարկե, կարող են ընդունել ցանկացած որոշում եւ առաջադրել ցանկացած մեղադրանք։ Սակայն լուրջ կասկածներ է առաջացնում այն, որ Ինտերպոլը կընդունի նման դիմումը։
Հայաստանի պետական մարմինները՝ ի դեմս Ինտերպոլի ԱԿԲ-ի, գլխավոր դատախազության եւ պաշտպանության նախարարության առայժմ չեն արձագանքել այս տեղեկությանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...