Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը փորձում է հրահանգավորել եւ ուղղորդել դատավորին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է ուղղորդել դատարանի եւ դատավորի աշխատանքը: Նա ոչ միայն գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի աշխատանքին, անհիմն մեղադրանքներ ներկայացրեց, այլ նաեւ փորձեց հրահանգավորել դատարանին եւ դատավորին:
Անդրանիկ Քոչարյանն այնքան էր ոգեւորվել, որ որոշեց խորհուրդներ տալ նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Դժվար է ասել, թե նա ինքնաբուխ էր գործում, թե հանձնարարություն էր կատարում, բայց կարեւորն այն է, որ նա գերազանցեց պատգամավորի լիազորությունը եւ անթույլատրելիորեն միջամտեց դատարանի աշխատանքին:
Ակնհայտորեն Անդրանիկ Քոչարյանն այդպես էլ չի ընկալել, թե ռուսաստանյան ՌԲԿ-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ինչ էր ակնարկում, ասելով, թե իր օրացույցից ջնջել է երեքշաբթին: Բայց այստեղ կարեւորն այն է, որ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին թվում է, թե ինքը նաեւ դատախազ է, մեղադրող կողմ: Սա արդեն հուշում է, թե ով եւ ովքեր են այս անհեթեթ քրեական գործի պատվիրատուները:
Քոչարյան Անդրանիկը փորձում է «կամ կամի» առաջ դնել դատավորին եւ ՀՀ երկրորդ նախագահին, ակնհայտորեն ցուցադրելով իր վախերը, կապված քաղաքականություն վերադառնալու ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ:
Նա Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս չխոչընդոտել դատաքննությանը, իսկ ահա ինքը աթաքույց միջամտում է նույն դատաքննությանը, չունենալով դրա իրավունքը: Այս ամենը վախի հետեւանք է, որը հաստատ լավ բանի չի բերի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում