Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Վրաստանի վարչապետ, բայց` միայն երկու տարով
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Վրաստանի վարչապետ, սակայն սահմանափակ ժամկետով` ընդամենը երկու տարով: Նա նաեւ շեշտել է, որ Վրաստան կգա միայն այն դեպքում, եթե դա երկրում «առճակատում ու անկարգություններ» չառաջացնի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Նախորդ երեկոյան Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ էր տեղադրել, որում բացատրել է, թե ինչպես է տեսնում իր մասնակցությունը Վրաստանի քաղաքական կյանքում, եթե ընդդիմությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք կկայանան հոկտեմբերի 31-ին:
««Ազգային շարժում» կուսակցությունը եւ մի շարք այլ մարդիկ հարց են դրել, որպեսզի ես դառնամ կառավարության ղեկավար` Վրաստանի վարչապետ: Ես շատ եմ մտածում այդ մասին եւ ուզում եմ ասել, որ ես պատրաստ եմ ստանձնել այդ գործառույթը, բայց ոչ թե իշխանության գալու կամ նրա համար, որ կարոտել եմ իշխանությունը... ուզում եմ ասել, որ ես չեմ լինելու վարչապետ լիարժեք ժամկետով, այլզ առավելագույնը երկու տարով, քանի որ այդ երկու տարին բավական կլինի երկիրը ճահճից դուրս հանելու եւ արագ առաջ շարժվելու համար: Եվ ես դրանում համոզված եմ: Ես պատրաստ եմ դա ինձ վրա վերցնել եւ աշխատել 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ գիտեք, որ ես ունակ եմ դրան, որպեսզի մենք բոլորս միասին` տարբեր հայացքների տեր մարդիկ, կարողանանք փրկել մեր երկիրը շատ լայն ճակատով: Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ գալու Վրաստան: Ես գալու եմ այնպիսի պայմաններում, երբ դա որեւէ ձեւով առճակատում եւ անկարգություններ չառաջացնի: Քանի որ շատ կարեւոր է, որ ամեն ինչ խաղաղ լինի, քանի որ ժամանակին ես խաղաղությամբ փոխանցեցի իշխանությունը եւ իսկապես չեմ պատրաստվում իշխանության գալ անկարգությունների միջոցով: Բայց մենք բոլորս համաձայն ենք, որ Վրաստանը պետք է փրկել: Այդ պատճառով ես չեմ փախչում պատասխանատվությունից, եւ մենք հաստատ ոտքի կկանգնեցնենք մեր սիրելի հայրենիքը` Վրաստանը»,- նշել է Սաակաշվիլին:
Այսօր Թբիլիսիում հայտարարվել է, որ Միխեիլ Սաակաշվիլին առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու Միավորված ազգային շարժում (ՄԱԿ) կուսակցությունից եւ «Ուժ միասնության մեջ է» ընդդիմադիր կուսակցությունների միությունից:
Ներկայումս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, մայիսից նա ղեկավարում է նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության բարեփոխումների գործադիր կոմիտեն:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբեր: Նա լքեց երկիրն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո: Արդեն «Վրացական երազանքի» կառավարման տարիներին Սաակաշվիլին մեղադրվում էր լիազորությունների չարաշահման եւ քաղաքական հակառակորդների հետապնդման մեջ: Նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով դատավճիռներ են կայացվել:
Վրաստանի երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին: Ամեն անգամ «Վրացական երազանք»-ի առաջնորդները եւ կառավարության անդամները շատ կոշտ էին արձագանքում նման հայտարարություններին: 2015-ին Վրաստանի քաղաքացիությունից զրկված նախկին նախագահին նրանք սպառնում են կալանավորում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 31-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում