ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հարցը
Արեւելյան Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների պատճառով Աթենքի եւ Նիկոսիայի հետ Անկարայի հակամարտության էսկալացիան կդառնա Եվրոպական խորհրդի նիստի գլխավոր թեման, որի ժամանակ ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հարցը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ ԵՄ մյուս երկրների նրա գործընկերներն արդեն քննարկել են «միջոցառումների տիրույթը, որը կկարողանային նախաձեռնել Թուրքիայի նկատմամբ»,- AFP-ի փոխանցմամբ ասել է Լե Դրիանը։
ԵՄ առաջնորդները միաժամանակ պատրաստվում են հանդիպել սեպտեմբերի 24-ին երկօրյա գագաթնաժողովում, որի ժամանակ լուծելու են Անկարայի դեմ տարածաշրջանում իր գործունության պատճառով պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Լե Դրիանը Թուրքիայի նախագահին կոչ է արել իր տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցություններ սկսել մինչեւ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստը։ «Թուրքերը պետք է ցույց տան, որ այս հարցը կարող է քննարկվել,- France Inter ռադիոյին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ - Եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք բարենպաստ մթնոլորտ ստեղծել բոլոր խնդիրների լուծման համար»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա