Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Կուտակվում է մեծ լարվածություն ոստիկանության հանդեպ

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։

1. Համավարակի դեմ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծելու, ձախողումներն ու սխալները հասարակության վրա բարդելու համար, քաղաքական իշխանությունը պարտադրել է ոստիկանությանը լինել առավելագույն անհանդուժող դիմակների խնդրում։ Ոստիկանները խմբերով շրջում են քաղաքի մարդաշատ վայրերում և զանգվածաբար տուգանում՝ ստեղծելով անտանելի մթնոլորտ։ Ոստիկանը հետևում է քաղաքացուն, մեկ այլ ոստիկան կցված է հետևելու իրեն, հետևողին՝ երրորդը...

Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է եկել տրամաբանությունից, հասնում է աբսուրդի։ Եթե դիմակի բացակայության համար տուգանքը /սա էլ առանձին դեպքերում խիստ վիճելի է/ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա պատահաբար իջած դիմակի, շնչահեղձ չլինելու համար մեկ-երկու րոպեով դիմակն իջեցնելու համար տուգանելը, շատ հաճախ դրան հաջորդող քաշքշուկները առողջ բանականության մեջ չեն տեղավորվում։ Արձանագրություն կազմող ոստիկանները չեն տիրապետում ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի ընթացակարգային կանոններին, քաղաքացուն չեն բացատրում օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները, թեև դա պարտադիր պահանջ է։

Փոխարենը ոստիկանները առանց վարանելու խախտում են մարդկային նորմերը։ Տուգանքի մասին որոշում են կայացնում քաղաքացու նկատմամբ, ով իջնելով շոգ երթուղայինից, իջեցնում է դիմակը դեմքը չորացնելու համար, մեկ այլ դեպքում՝ սրճարանից երեխայի հետևից դուրս վազող ծնողին են տուգանում՝ դիմակ չունենալու համար։ Այս ամենը դուրս է գալիս բանականության շրջանակներից։

Կացնային մոտեցումը հաճախ է քաղաքացու մոտ առաջացնում դիմադրություն, երբեմն նույնիսկ հանգեցնում իրավախախտումների։ Գրեթե ամեն օր լրահոսում կարելի հանդիպել դիմակ կրելու հետ կապված ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկելու, ոստիկանների հետ քաշքշուկների, երբեմն նույնիսկ բռնության գործադրման մասին լուրերի, ինչպես, օրինակ, օրեր առաջ Էջմիածնում մի քաղաքացու և ոստիկանների միջև կոնֆլիկտն էր, որի հիման վրա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Կանանց, աղջիկներին բերման ենթարկելու տեսագրված փաստերը և բազմաթիվ այլ օրինակներ հուշում են հանրության մեջ կուտակվող լարվածության մասին։

Ակնհայտ է, որ այս ամենի առանցքը սխալ քաղաքական հրահանգն է, որ իջեցվել է ոստիականությանը քաղաքական իշխանության կողմից։ Բայց արդյունքում պայթյունավտանգ վիճակ է առաջանում ու հավաքականի ֆոտբոլիստների հետ միջադեպը դեղին քարտ է իշխանությանը, որովհետև հասարակությունը, մեղմ ասած, չդատապարտեց ֆուտբոլիստերին։

Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտներ են, վիճաբանություններ ու բախումներ... սա կբերի անկանխատեսելի հետևանքների։ «Ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսը այլևս վաղուց մոռացվել է։ Փոխարենը կուտակվել է շատ մեծ լարվածություն, ինչը շատ վտանգավոր է։ Վաղը, մյուս օրը դիմակները վերանալու են, մնալու է չարությունը։ Եվ այս շատ վատ ֆոնի վրա մենք ուզում ենք անցնում կատարել մունիցիպալ ոստիկանության, դրա համար մեծ ծախսեր ենք անում։ Դժվար է պատկերացնել փոփոխությունների արդյունավետությունը ոստիկանության հեղինակության բացահայտ անկման, և հասարակություն-ոստիկանություն լարվածության խորացման պայմաններում։

2. Սրան զուգահեռ, մինչ ոստիկանությունը վերածվել է դիմակի համար կացնային եղանակով տուգանք «գրող» համակարգի, քաղաքում վերակենդանացել է մի խավ, որը բացահայտ լկտի վարքագիծ է դրսևորում։ Դա մի խավ է, որ դեռևս 2014-15թվականներից արդեն բավականին խեղճացած էր, իսկ 2018-ից հետո, մի որոշ ժամանակ, ընդհանրապես սսկված։ Հիմա վերակենդանացել է. քաղաքի կենտրոնում կրկին սովորական են դարձել բարձր երաժշտությամբ մեքենան աղմուկով վարող վարորդները։ Նույն սարձարձակ՝ բարձր աղմուկով մեքենա վարելուն կարող ենք ականատես լինել գիշերով։ Պուշկին, Հյուսիսային պողոտա, Թումանյան, Աբովյան փողոցներում երեկոները հնարավոր չէ հանգիստ, անվտանգ զբոսնել։ Ցուցադրական լկտիություն է... Մեքենան վարում են մեծ արագությամբ, կոպտագույն խախտումներով, դիտավորյալ աղմուկ-աղաղակով։ Քաղաքացին անպաշտպան է։ Իսկ ոստիկանությունը չկա, չի տեսնում, չի խառնվում։

3. Մեկ այլ գլխացավանք է դարձել վարորդական իրավունքի համար քննության ժամկետները։ Մարդիկ երկար ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։ 21-րդ դարում ամիսներով սպասել վարորդական իրավունքի քննությանը, ամոթ է։ Ինչ-որ անհասկանալի համակարգ է գործում՝ թվայնացված աշխարհի հետ ոչ մի աղերս չունեցող։ Շատ դեպքերում ընդհանրապես ոչ մի համակարգ չի գործում։

Արդյունքում փոխվում է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Ոստիկանները դիտարկվում են զուտ քաղաքական հրահանգներ կատարող, տուգանքներ գրող համակարգի ներկայացուցիչներ։ Իսկ սա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կարելի է վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ