ՄԱԿ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չի սահմանի
Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնող Նիգերը սատարում է հայտարարությանն այն մասին, որ այլեւս չի կարող որեւէ քայլ ձեռնարկել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտի կապակցությամբ, քանի որ Անվտանգության խորհրդի 15 անդամի միջեւ կոնսենսուս չկա, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օգոստոսի 20-ին 30-օրյա գործընթաց էր նախաձեռնել` Իրանի դեմ միջազգային բոլոր պատժամիջոցները վերականգնելու համար` բողոք ներկայացնելով խորհուրդ եւ մեղադրելով Իրանին 2015-ի միջուկային գործարքը խախտելու մեջ:
Սակայն ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան, օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Դայան Տրիանսյահ Զանին հայտարարել է, որ ինքն «ի վիճակի չէ հետագա գործողությունների դիմել», քանի որ 13 խորհրդական դեմ է արտահայտվել:
«Մենք հավատարիմ ենք այս որոշմանը, որը հայտարարվել էր Անվտանգության խորհրդի նախագահի կողմից նախորդ ամիս»,- ասել է ՄԱԿ-ում Նիգերի դեսպան Աբդու Աբարին` բացառելով բանաձեւի նախագիծ առաջադրելու ցանկացած փորձ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացի շրջանակներում:
Խորհդրի տասներեք անդամ պնդում է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի փորձն անվավեր է, քանի որ այն օգտագործում է Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջուկային գործարքում բանակցված գործընթացը, որից ԱՄՆ-ն հրաժարվել էր 2018-ին:
Դոմինիկյան Հանրապետությունը միակ խորհրդի միակ անդամն է, որը դիրքորոշում չի հայտնել ԱՄՆ որոշման վերաբերյալ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...